Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը 1988-ի երկրաշարժի հետևանքները ժապավենին հանձնելիս տեսնում է Մարինե Նուրոյանին՝ երեք դստրերի հետ: Մխիթարի այդ սև-սպիտակ լուսնակարը դառնում է երկրաշարժից հրաշքավ փրկվածների, արհավիրքի միջով անցած գյումրեցիների ու սպիտակցիների հավաքական կերպարի խորհրդանիշը:
Տասնամյակներ անց լուսանկարիչը նկարում է Մարինե Նուրոյանին՝ արդեն թոռների հետ: