Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ով կպատկերացներ, որ երկրում կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ հայրենասիրությունից կխոսեն դավաճանները, արդարությունից՝ խաբեբանները, օրենքից՝ օրինախախտները, բանակից՝ դասալիքները և այդպես շարունակ… Ով կպատկերացներ, որ երկիրն ունենալով <<լեգիտիմ>> ընտրված իշխանություն, կապրի կատարյալ անիշխանության քաոսում…
Եվ այս ամենը մի երկրում, որը ոչ միայն չի հաղթահարել երեկվա պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքները, այլև կանգնած է նոր ու ավելի մեծ առճակատման վտանգի առաջ… Ցավոք, սա է այն իրականությունը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը… Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են… Դժվար է հավատալ, մանավանդ, որ այս անիշխանության հեղինակը երկրի իշխանությունն է…
Ցավոք, սա է այն իրականությունը, որում այսօր հայտնվել է մեր երկիրը… Կհաղթահարենք, արդյո՞ք, ինքներս մեր ձեռքով ստեղծած այս մղձավանջը, թե կշարունակենք համառորեն անել այն, ինչից խելոք ազգերը միշտ խուսափում են… Դժվար է հավատալ, մանավանդ, որ այս անիշխանության հեղինակը երկրի իշխանությունն է…