Երկրի մթնոլորտում ազոտի օքսիդի (N2O) խտությունը զգալիորեն մեծանում է և արագացնում կլիմայի փոփոխությունը:
CO2-ից և մեթանից հետո սա երրորդ ամենակարևոր ջերմոցային գազն է, որը արտանետվում է մարդածին ակտիվության արդյունքում: Մարդու գործունեության մեջ ազոտի օքսիդի արտանետումների մեծ մասը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում պարարտանյութերի օգտագործմամբ: Ապագայում սննդամթերքի ու կենդանիների կերերի աճող պահանջարկը կարող է էլ ավելի մեծացնել այդ արտանետումները։ Սա բխում է Nature ամսագրում հրապարակված միջազգային ուսումնասիրության արդյունքներից: