Ռուսաստանը տեղյակ է Ուկրաինայի կողմից սադրանքներ սարքելու փորձերի մասին, և Կիևը խորապես կզղջա նման ցանկացած ծրագրի համար։ Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ունենք և՛ ռազմական հետախուզություն, և՛ Արտաքին հետախուզության ծառայություն, որոնք պարբերաբար բացահայտում են նման սադրանքներ սարքելու փորձ կատարողների իրական դեմքը։ Ըստ իս՝ այնքան էլ հեռանկարային չէ կռահել՝ ինչպիսին կլինի պատասխանը, սակայն նման բաներին արձագանքը, հատկապես, եթե նրանք սկսեն որևէ ֆիզիկական գործողություն ձեռնարկել, խորապես ցավալի կլինի»,- ընդգծել է նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանին մեղադրելուն ուղղված կեղծ դրոշակով Կիևի սադրանքների հնարավորության մասին հարցին։
Իր հերթին ՌԻԱ Նովոստի-ն հայտնել է, որ Ռուսաստանի արտգործնախարարը նկարագրել է նաև, թե ինչ է սպասվում երկրի օդային տարածքը խախտողներին։ Լավրովը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մեր ցամաքային կամ օդային տարածքի որևէ խախտում թույլ չենք տա՝ մեր դեմ բացահայտորեն պատերազմ պատրաստող Եվրոպայի կողմից: