ՔՊ կուսակցություն՝ 15 298, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ 10 051. ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից:
Եվ այսպես, ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 69 866 է:
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 58 է, ընտրողների ընդհանուր թիվը՝ 69 924, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 31 535:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 132 է, Անճշտությունների գումարային չափը՝ 23:
1. «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք – 10 051
2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն – 295
3․ «Հանրապետություն» կուսակցություն – 1 241
4. «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 1 692
5. «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 1 177
6. «Ժառանգություն» կուսակցություն – 440
7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15 298
8. «Հայրենիք» կուսակցություն – 1 193:





