Կենտրոնական Հունաստանում այսօր գրանցվել է 5,3 բալ ուժգնությամբ հետցնցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Լարիսա քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը 2 կմ խորության վրա էր:
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին, որն այնուհետև հասցվել էր 6,3 բալի:






