Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենտրոնական բանկը չի պատասխանում՝ «Թել-Սելը» ուղետոմս վաճառելու իրավունք ունի՞, թե՝ ոչ. «ՀԵՏՔ»

27/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հետք»-ը գրում է.

2025 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում ներդրվելու է միասնական տոմսային համակարգը։ Այս համակարգի ներդրման համար քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության հետ։ 

Մեր տեղեկություններով՝ կոնֆլիկտ է առաջացել Կենտրոնական բանկի (ԿԲ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Ինչպես հայտնում են «Հետքի» աղբյուրները, Կենտրոնական բանկը խնդիր է տեսնում «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսեր և տրանսպորտային քարտեր վաճառելու մեջ։ 

«Թելսել» ընկերությունն ունի վճարահաշվային կազմակերպության լիցենզիա։ Այս լիցենզիան տրվել է ԿԲ-ի կողմից 2007 թվականին և վերջին անգամ թարմացվել 2024-ին։ Ըստ այդ լիզենզիայի՝ «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի իրականացնել՝

  • դրամական (փողային) փոխանցումներ,
  • վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ։

Հետևաբար ստացվում է, որ «Թել-Սելը» իրականացնում է և հունվարի 1-ից կշարունակի ավելի մեծ ծավալով իրականացնել մի գործառույթ, որը չի մտնում նրա ունեցած լիցենզիայով սահմանված գործառույթների մեջ։ Փաստացի, «Թել-Սելը» իրականացնում է տոմսերի վաճառք։ 

«Հետքը» հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ պարզելու՝ արդյոք ճի՞շտ են մեր ունեցած տեղեկությունները։ ԿԲ-ին մասնավորապաես հարցրել էինք.

  1. Արդյոք տրանսպորտի տոմսեր (մեկանգամյա օգտագործման QR կտրոններ, մեկշաբաթյա, մեկամսյա կամ մեկ տարվա ուղետոմսեր) վաճառելու համար անհարժե՞շտ է լիցենզիա։ 
  2. Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ստանալ այդ լիցենզիան։ 
  3. Արդյոք «Թել-Սել» ընկերությունը ստացե՞լ է այդ լիցենզիան։ 
  4. Եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր է արել կամ անում ԿԲ-ն առանց լիցենզիայի տոմսերի վաճառքը կանխարգելելու կամ թույլ չտալու համար։

Հարցումն ուղարկելուց մի քանի օր անց ԿԲ-ն հայտնեց, թե պատասխանելու համար նրանց անհարժեշտ է լրացուցիչ 30 օր։ 

Սակայն այստեղ հարկ է նշել, որ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ չէ կատարել լրացուցիչ աշխատանք, հարցերը վերաբերում են ընթացակարգերին ու օրենսդրական կարգավորումներին, ինչը Կենտրոնական բանկի ամենօրյա աշխատանքի մաս է կազմում:

Այս պատասխանը ստանալուց հետո գրություն ուղարկեցինք Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով մեր հիմնավորումները, թե ինչու ենք խնդրում անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հնարավորինս սեղմ ժամկետում։ Գրության մեջ նշել էինք, որ մեր կողմից ուղարկված հարցերն ունեն հանրային մեծ հետաքրքրություն, առնչվում են տրանսպորտի թանկացմանը, հետևաբար տեղեկատվություն տարածելու իրավունքի իրացման ոչ իրավաչափ միջամտությամբ խոչընդոտվում է լրատվամիջոցի կարևոր հասարակական առաքելությունը, այն է՝ մամուլի՝ հանրային մարմինների նկատմամբ հսկողության գործառույթի իրականացումը։ 

Մենք մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաև Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը փոխանցեց, որ կխոսի ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ և կպատասխանի մեր հարցին։ Ավելի ուշ՝ փոխքաղաքապետի հետ խոսելուց հետո, Հայկ Կոստանյանը տեղեկացրեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։ 

Խոսեցինք նաև «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Լիանա Հունանյանի հետ։ Նա ասաց, որ Կենտրոնական բանկից որևէ արձագանք չեն ստացել այս թեմայի վերաբերյալ։ «Նման խոսակցություն, քննարկում, որևիցե բան տեղի չի ունեցել։ Բացի դրանից, մենք այս գործառույթն իրականացնում ենք արդեն 1,5 տարի, և այս ընթացքում ԿԲ-ի կողմից որևէ հարց չի առաջացել»,- ասաց Հունանյանը։

Նա նաև նշեց, որ իրենք տոմսեր չեն վաճառում, այլ պարզապես գումար են հավաքագրում «Երևանավտոբուս» ՓԲԸ-ի և «Մետրոպոլիտենի» համար։ «Եթե տոմսը մերը լիներ, այո՛, մենք այդ իրավունքը չէինք ունենա։ Մենք այս գործառույթն արդեն 1,5 տարի է իրականացնում ենք, և ԿԲ-ն դրա մասին քաջատեղյակ է»,- հավելեց Լիանա Հունանյանը։

Մեր աղբյուների փոխանցմամբ, սակայն, Երևանի քաղաքապետարանը ճնշում է գործադրում ԿԲ-ի վրա, որպեսզի վերջինս չբարձրաձայնի այդ հարցը։ Մենք կսպասենք Կենտրոնական բանկի պատասխանին և նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք այդ մասին։ 

Աղբյուր՝ hetq.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին

Հաջորդ գրառումը

Աճուրդով կօտարվեն ՊՆ-ի թվով 1236 ավտոմեքենաները՝ որպես մետաղի ջարդոն. Ընդհանուր քաշը՝ 5263 տոննա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Աճուրդով կօտարվեն ՊՆ-ի թվով 1236 ավտոմեքենաները՝ որպես մետաղի ջարդոն. Ընդհանուր քաշը՝ 5263 տոննա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական