Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կա նոր իշխանության հանրային տոտալ պահանջ, և այդ պահանջն անկասկած կատարվելու է

03/05/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման և սեփական ընտրությունը վերանայելու ժամանակն է։

Ազգային համերաշխությունը, միջընտրազանգվածային երկխոսությունը պետք է սկսվի այդպես։

Պետք է գտնվեն այն գործիչները, որոնք հանգիստ կխոսեն հունիսին Նիկոլին ընտրած ընտրազանգվածի հետ ու կկարողանան նրան բացատրել, որ հիմա լրիվ ուրիշ պրոցես է, ու նրանց աջակցությունն է պետք՝ պետությունը փրկելու և անցնցում պրոցեսներ տանելու համար։

Հակասությունները շատ են, դրանք արագ չեն հաղթահարվելու, բայց հիմնական հարցի գիտակցումը հերիք է՝ լուծումներ գտնելու համար։ Ուղիղ է պետք աշխատել 680 հազարի հետ, իսկ այս թիվը, նորից եմ շեշտում, վաղուց նվազել է։

Կա նախագահ, որի մասին բոլորը մոռացել են. նա ոչինչ չի տեսնում, չի լսում, պոչը քաշած՝ նստել է։ Վահագն Խաչատուրյանն այն մարդն էր, որ 98-ից և հատկապես 2008- ից հետո մեղմ ասած, ընդգծված բացասական վերաբերմունք էր ցուցաբերում պետական համակարգում աշխատող անձանց հանդեպ և կերտել էր սկզբունքային մարդու համբավ։

Հիմա նա չի տեսնում ուժայինների բորենիությունները, իր ընկեր-թիմակիցների լկտի ողջույնի խոսքերը՝ քացի տվող, հայհոյող բարձրաստիճան իրավապահներին և այլն։ Չի տեսնում ձևավորված ճգնաժամը։

Եթե այդպես վարվեր սովորական քաղաքացի Վահագն Խաչատուրյանը, կամ նույնիսկ Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Վ. Խաչատուրյանը, դա ներելի էր. կլիներ սովորական կոմֆորմիզմ, որի պակասը չկա։ Բայց երբ այդպես է վարվում նախագահ Խաչատուրյանը, ապա դա ուղիղ պատասխանատվություն է ենթադրում՝ իրավիճակի և հետագա զարգացումների համար։ Լուռումունջությունը չի լինելու արդարացում։

Ակնհայտ է, որ այս պրոցեսը կանգ չի առնելու, փոփոխությունների ալիքը հետ չի գնալու։ Ոստիկանությամբ, բռնելով, վախեցնելով հնարավոր չի լինելու կասեցնել Հայաստանում նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Պետք են քաղաքական լուծումներ։

Ու հենց սա գիտակցելով է պետք գնալ միջընտրազանգվածային երկխոսության։ Երկրում կա շուրջ 2 միլիոն մարդու հստակ պահանջ՝ Նիկոլը պետք է գնա։ Այս կետի բավարարման դեպքում հնարավոր են սահուն, անցնցում զարգացումներ։ Ու այս պայմաններում շատ կարևոր է լսել պայմանական 680 հազարի ձայնը։ Ամենայն հավանականությամբ նրանք էլ ունեն իրենց պատկերացումները կամ պահանջները՝ սահուն իշխանափոխության և նույնիսկ որոշ անձանց հանդեպ վետոյի մասին։

Պետք է լսել, հարգել ու պետք է գտնել լուծումներ։ ՔՊ ընտրազանգվածը պետք է գտնի նոր լիդեր, համակարգող, որը կսկսի բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ, կապահովի ընդունելի, անցնցում իշխանափոխություն և դրան հասնելու մեխանիզմները։

Սրան զուգահեռ՝ ձևավորվում է միջնորդի բացառիկ կարևորության կարգավիճակ՝ անցնցում և սահուն լուծումներ գտնելու առաքելությամբ։ Դրա կարիքը լինում է բոլոր ճգնաժամերի պայմաններում, ու նաև՝ այս պահի Հայաստանում

Հիմա բոլորը հարցնում են՝ ի՞նչ կլինի, ե՞րբ, ինչպե՞ս և այլն։ Կա նոր իշխանության հանրային տոտալ պահանջ, և այդ պահանջն անկասկած կատարվելու է։ Սա է բովանդակությունը։ Ի՞նչ-ը, ե՞րբ-ը, ինչպե՞ս-ը տեխնիկական հարցեր են, որոնք կախված են մեզնից։

Ո՞վ կամ ովքե՞ր կստանձնեն միջնորդի դերը՝ խաղաղ փոփոխոթյունների համար. սա բնականորեն պետք է ձևավորվի՝ ելնելով տարբեր անձանց հեղինակությունից և տարբեր շրջանակների համար ընդունելի լինելու պարամետրերից։

Ամեն դեպքում, պետության շահը պահանջում է, որ բանակցային պրոցեսը մի պահից սկսվի՝ հանուն սահուն, անցնցում փոփոխությունների՝ բերելով սոլիդ և հանրության լայն շրջանակների համար ընդունելի լուծումների։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել. ՀՀ ՄԻՊ

Հաջորդ գրառումը

«Զարթնի՛ր, լաո»․ «Դիմադրության» շարժման 3-րդ օրը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ հեռարձակում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Տեր Արարատ քահան Պողոսյան

12/05/2026
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
Մշակութային

Իսկ նա երազում էր իր ձեռքով կոշիկ կարել մոր համար

12/05/2026
Հաջորդ գրառումը

«Զարթնի՛ր, լաո»․ «Դիմադրության» շարժման 3-րդ օրը՝ Ֆրանսիայի հրապարակում․ ուղիղ հեռարձակում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական