Մենք չլսեցինք պարզաբանումը՝ քաղաքական հայա՞ցք է արդյոք Շուշի, Հադրութ հանձնելը. այս հարցի պատասախպանը կարևոր է հասկանալու համար՝ ունե՞նք հանցակազմ, թե ոչ. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ընթանում էր, Երևանի թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանի քրեական գործով դատական նիստը, ասաց Ռուբեն Մելիքյանը:
«Չի ապացուցվել, որ Հակոբ Գրիգորյանն ունեցել է քաղաքական հայացքների տարբերություն: Խոսքը բացառապես վերաբերել է հայրենիքը հանձնելուն: Հակոբ Գրիգորյանը դրանում մեղադրում է երկրի ղեկավարին, ինչը բնական է»,-նշեց իրավապաշտպան Մելիքյանը:
Չկա ու չի կարող լինել քաղաքական հայացքների էլեմենտ՝ ի հակադրություն մեղադրող կողմի պնդումների. հավաստիացրեց պատմության նախկին ուսուցչի շահերի պաշտպանը:
Դատարվոր Մնացական Մարտիրասյանը մեղավոր ճանաչեց Հակոբ Գրիգորյանին ՀՀ ՔՕ 330 հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետով և դատապարտեց 150.000 դրամ տուգանքի:
Դատարանի որոշմամբ՝ Հակոբ Գրիգորյանը գումարը կվճարի մեկ տարվա ընթացում՝ ամսական 12.500 դրամ:
Վերացվեց նաև ամբաստանյալի նկատմամբ ընտրված ստորգրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Նշենք, որ Երեւանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին, Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու համար: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրվել է ու տեղադրվել ֆեյսբուքում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել:
Նշենք, որ պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից:
Մանրամասն՝ տեսանյութում։