Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրվա հետ. Կլինիկական վտանգավոր իրավիճակ

03/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հավելյալ ապացույցներ պե՞տք են փաստելու համար, որ երկիրը ղեկավարող անձը գտնվում է հոգեմտավոր խանգարմունքի մեջ, այն էլ ծայրահեղ ստադիայում։ Շիզոֆրենիայի եւ հարակից շեղումները նրա,- մասնագետները թող ախտորոշեն,- ամեն առավոտ դրդում են նրան այլանդակ գրառումներ կատարելու համացանցում, մինչ կնիկը հերթափոխը ստանձնում է երեկոյան՝ սրտատրոփ սպասելով արձագանքների, անգամ՝ հայհոյանքների։

Հայ եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցու սպասավորներին նշավակելու փուլը դեռ չի ավարտվել։ Կարծեք վերադարձել ենք միջնադարյան խավարամտության գիրկը, որտեղ կատաղի պայքարներ էին գնում գնդասեղի գլխի վրա քանի՞ հրեշտակ կարող է տեղավորվել հարցի շուրջ, կամ Քրիստոսի աստվածայի՞ն, թե մարդկային բնույթի վերաբերյալ։

Արաբերենում մի բառ կա, որը թուրքերը փոխ են առել արաբներից՝ սերսերի, այսինքն՝ տխմար։ Այդ բառը նրանք օգտագործում են սովորական մարդկանց բնորոշելու համար, խեղված մարդկանց համար։ Իսկ եթե օգտագործեն հանրային կամ պետական մարդկանց համար, ապա, ինչպես սփյուռքահայերն են ասում, «այդ մարդը վերջացած է»։

Վերջացած մարդու հետ է մեր գործը, վերջացած՝ որի հրդեհավտանգ լինելը վերջացած չէ։ Ամենեւին։ Բարեբախտաբար, այս սերսերիի պարագայում, Հայաստանը միջուկային զենք չունի, այլապես պատկերացնո՞ւմ եք ի՞նչ կաներ….

Այսուամենայնիվ, նա կա, պայթյունավտանգությունը՝ նույնպես։ Նրան մոտիկից, շատ մոտիկից պետք է հսկեն Ազգային անվտանգության ուժերը, դատական մարմինները, Սահմանադրական դատարանը, համապատասխան մյուս մարմինները, կառավարության անդամները, հարազատները, կուսակիցները։ Այդ մարդիկ պետք է լավ իմանան, որ պատասխանատվությունը կրում են իրենք՝ իրենց շեֆի յուրաքանչյուր արարքի, ամեն մի աղետի համար։ Եվ ոչ մի արդարացում չեն ունենալու։ Զղջումի, ուրացումի, «մենք չէինք՝ ինքն էր» արդարացումի ոչ մի փորձ, ատամների ոչ մի կրճտում չի փրկելու իրենց։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽՂՃԻ ՄՏՈՔ

Հաջորդ գրառումը

Եթե հանկարծ պարզվի, որ 2018 թ. հեղափոխություն չի եղել, այլ եղել է իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին…

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվեց

20/11/2025
Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե հանկարծ պարզվի, որ 2018 թ. հեղափոխություն չի եղել, այլ եղել է իշխանության հանձնում վաղօրոք նախապատրաստված գործակալական խմբին...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական