Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օվերչուկը փորձում է համոզել, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին խաղաղություն կբերի

19/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնմամբ․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Մենք հանդիպում ենք անցկացրել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով։ Արդյունքը եղավ համապարփակ փաստաթուղթը․ նշել է Օվերչուկը։

Կողմերից ոչ մեկը չի կասկածում, որ այս ճանապարհի առանձին հատվածները կհայտնվեն այն երկրի իրավասության ներքո, որի տարածքում են գտնվում։ Այսպիսով, այս ճանապարհի հետ կապված՝ Ադրբեջանում կկիրառվի ադրբեջանական, իսկ Հայաստանում՝ հայկական օրենսդրությունը։ Թվում է, թե դրանք ակնհայտ բաներ են, բայց հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են երկու պետությունների և ժողովուրդների միջև, այս ամենը պետք է ամրագրվի։

«Մինչ այժմ երկու երկրների սահմանին զինված բախումներ են տեղի ունենում, մարդիկ են զոհվում։ Իմ գործընկերների համար շատ դժվար է աշխատել նման միջավայրում, բայց նրանք զգում են իրենց  պատասխանատվությունը այն որոշման համար, որը մեր պետությունների ղեկավարները վստահել են մեզ՝ զարգացնել և շարունակել աշխատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։

Բոլորը հասկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն այլընտրանք չունի, և խաղաղության հասնելու լավագույն միջոցը մարդկանց համար խաղաղ փոխգործակցության հնարավորություն բացելն է, ընդհանուր ճանապարհ կառուցելը, որով մարդիկ և ապրանքները կտեղափոխվեն, կյանքը կնորմալանա, կսկսվի առևտուրը, նախկին լարվածությունը երկրորդ պլան կմղվի»,- ասել է ռուս պաշտոնյան։

Նա նկատել է, որ ամենամեծ խնդիրը վստահությունն է։ Հենց դրա պատճառով է, որ բանակցությունները դանդաղ են ընթանում։ Ի վերջո, ճանապարհով կգնան հասարակ մարդիկ՝ ադրբեջանցիներ, հայեր, այլ երկրների քաղաքացիներ։

Ինչպե՞ս են հայերն ու ադրբեջանցիները  միմյանց վերաբերվելու  սահմանը հատելիս, ինչպե՞ս է ապահովվելու նրանց անվտանգությունը այլ պետության տարածքով շարժվելիս։ Սա է այսօր գլխավոր հարցը, որին, ըստ Օվերչուկի՝ երեք պետությունների ներկայացուցիչները  միասին ցանկանում են պատասխանել այնպես, որ վստահ լինեն՝ այլ երկրի տարածքում այս մարդկանց հետ ոչ մի վատ բան չի պատահի։

«Փաստաթղթի նախագիծը ձևավորվել և գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել է, թեև հիմնական հարցը՝ ինչպես կշփվեն շարքային ադրբեջանցիներն ու հայերը սահմանը հատելիս, դեռ հստակ չէ։

Հայաստանի համար այս երկաթուղու բացումն առանցքային նշանակություն ունի  երկրի ապաշրջափակման առումով։ Հայաստանի տնտեսությունը շատ ակտիվ աճ է գրանցում. նախորդ տարի այն կազմել է 12,6%։ Սա աշխարհի ամենաբարձր տնտեսական աճի տեմպերից մեկն է, և բոլորը հասկանում են, որ այս տնտեսական հրաշքի պատճառները հայ ձեռներեցների բիզնես- որակներն են՝ ավելացրած Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ խոշոր տնտեսություն անարգել մուտքը։ Տնտեսության նման ընդլայնումը պահանջում է համարժեք զարգացած տրանսպորտային կապեր՝ ապահովելու համար Հայաստանի մուտքը համաշխարհային շուկաներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը  Ռուսաստանին ընկալում է՝ որպես իր հիմնական շուկայի»,-նշել է Օվերչուկը։

Նա անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տահոգություններին։

 Ադրբեջանը նույնպես ձգտում է հնարավորինս արագ ուղիղ և հարմարավետ տրանսպորտային կապեր ձեռք բերել իր երկրի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Բացի այդ, ակնհայտ է, որ երկաթուղին ավելի հեռանկարային է. այն կհասնի Իրան և Թուրքիա՝ դառնալով  Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային ուղիներից մեկը։

«Իհարկե, հանուն փաստաթղթի արագ ստորագրման՝ ոչ ոք երկրորդ պլան  չի մղի մարդկանց ու ապրանքների անվտանգությունը, որոնք կշարժվեն այս ճանապարհով։ Սա շատ կարևոր կետ է, որի պատասխանն ունենալու համար դեռ աշխատում ենք»,- եզրափակել է Օվերչուկը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը զինամթերք է տեղափոխում․ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Երևանի կենդանաբանական այգին կմնա իր տեղում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԱԵ-ին սատարողների նկատմամբ ճնշումները անընդունելի են․ Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարան

18/06/2025
Հաջորդ գրառումը

Երևանի կենդանաբանական այգին կմնա իր տեղում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը խստիվ դատապարտում է Հայաստանի ներկա կառավարության ոտնձգությունները Հայոց Առաքելական Եկեղեցու դեմ

18/06/2025

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը իր անհանգստությունն ու խորին մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության ներկա կառավարության կողմից ձեռնարկվող այն քայլերի կապակցությամբ, որոնք...

ԿարդալDetails

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական