Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եգիպտական բանակից մինչև ադրբեջանական՝ 11.500 զինվորական է այսօր անցել Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ազգային գվարդիաների հետնորդներ ու այդ հաղթանակի կրողներ։

Տարածքով ու ազգաբնակչությամբ փոքր Հայաստանը ամենամեծ մասնակցությունն է ունեցել Մեծ հայրենականին. 600. 000 զինվոր է տվել, 300. 000-ը չի վերադարձել։ 5 մարշալ ենք տվել պատերազմին, որոնցից 4-ը՝ արցախցի, 177 գեներալ։ 67 000 հայ արժանացել է շքանշանների, 170-ը` Խորհրդային Միության Հերոսի կոչման։

89-րդ «Թամանյան» դիվիզիան մտել է Բեռլին, մասնակցել վերջին ճակատամարտին, հաղթել ու հաղթական Քոչարի պարել։

Մեծ հաղթանակն իր արյամբ ամենաշատը հայ ժողովուրդն է կերտել, ու հիմա այդ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Կարմիր հրապարակում Հայաստանը չկա, հայոց բանակի զինվորները չկան։ Հայկական զորախումբը ներկայացուցչական քայլերթով չանցավ Կարմիր հրապարակով։

Հայաստանի կողմից ու Հայաստանի անունից Մեծ հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցեց Նիկոլ Փաշինյանը։

Երեկվանից ռուսական լրատվամիջոցները հրապարկում են տեսանյութեր ու լուսանկարներ՝ Փաշինյանը մեկուսի նստած, Փաշինյանի հետ մի կերպ են շփվում։ Արհամարհված, ոչնչացված, անուշադրության մատնված, նսեմացված… Բայց նա՛ է ներկայացնում Հայաստանը, նա՛ մեր երկրի ներկայացուցիչն է, ասել է թե՝ խորհրդանիշը, հավաքական կերպարը։

Մենք հաղթել ենք արաբներին, մոնղոլ-թաթարներին, սելջուկ-թուրքերին, վաչկատուն ցեղերին, թուրքերին, ադրբեջանցիներին, այո՛, հաղթել ենք, եթե հաղթած չլինեինք, գիշատիչ-հարևաններով շրջապատված լինելով հանդերձ՝ Հայկական 2 պետություն չէինք ունենա, 21-րդ դար չէինք հասնի։

Բայց այսօր պարտվում ենք մեկին, որը Հայաստանն է ներկայացնում Կարմիր հրապարակում, Մոսկվայում, Պրահայում, Վաշինգտոնում, Բեռլինում և այլուր։

Ալիևը չի մասանակցել Մեծ հաղթանակի տոնակատարությանը, Մոսկվա չի մեկնել, բայց Կարմիր հրապարակով անցավ նաև ադրբեջանական զորախումբը։

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ ադրբեջանական զորախումբն անցավ, իսկ հայական զորախումբը չկար, հետը չէր տարել. նրա մամուլի խոսնակն էլ այսօր հայտարարել է՝ նպատակահարմար չենք համարել հայկական զորախումբ ուղարկել Մոսկվա։

Նպատակահարմար չե՞ք համարել, թե ռիսկ չեք արել…

Բացառվա՞ծ է, որ հենց Ալիևը հրահանգած լինի՝ Կարմիր հրապարակով ոչ մի հայ զինվոր չի անցնելու, ՀՀ դրոշը չի ծածանվելու։

Իհարկե, բացառված չէ՝ դատելով մինչ այժմ Բաքվից Երևան հասած հրահանգների, պահանջների անխափան ու սիրահոժար իրագործումներից՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային-պետական շահերի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պեկինը և Մոսկվան խոստացել են խորացնել իրենց ռազմավարական գործընկերությունը` հակադրվելով ԱՄՆ քաղաքականությանը

Հաջորդ գրառումը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Ուկրաինայի վրա հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025
Նորություններ

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Էմին ջան, թեթև տար

13/05/2025
Հաջորդ գրառումը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը զգուշացրել է Ուկրաինայի վրա հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ի գիտություն՝ ԱՄՆ դեսպանատուն հարցազրույցի պատրաստվողներին. կարգը փոխվել է

13/05/2025

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և պահանջվող փաստաթղթերի ներկայացման...

ԿարդալDetails

Վրաստանի դեսպանը հայ կոնյակագործներին խոստացել է՝ պաշտոնական Թբիլիսին առավելագույնը երկու օրից պարզաբանումներ կներկայացնի արտահանման խոչընդոտների վերաբերյալ

13/05/2025

Հայ կոնյակագործները բողոքի ակցիան՝ Վրաստանի դեսպանատան դիմաց. ցուցարարները դեսպանի հետ հանդիպում են պահանջում

13/05/2025

Էմին ջան, թեթև տար

13/05/2025

Էմին Թորոսյանը դադարեցնում է գործունեությունը ՊՀԹ -ի տնօրենի պաշտոնում

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական