Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ջարդեց հակաթուրքական առաջին գործոնը՝ Հայոց բանակը, թիրախում հաջորդ գործոնն է…

12/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց ու պատճառաբանում է, թե դա սպառնալիք կլինի, ճիշտ է ասում. ՀԱՊԿ զորավարժությունները սպառնալիք կլինեն Ադրբեջանի ու Թուրքիայի համար, նաև Արևմուտքին տված իր խոստումների, թե ամեն ինչ կանի, որ ռուսների ոտքը Արցախից ու Հայաստանից հանի։

2020 թվականին՝ պատերազմից կարճ ժամանակ առաջ էլ են ՀՀ իշխանությունները մերժել ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնել։ Պարզվում է՝ այդպիսի փաստաթուղթ կա, որի մասին քչերը գիտեն։

Ռուսների ներկայությունից, ռազմական ուժից, խաղաղապահների առաքելությունից հրաժարվելը նշանակում է տարածաշրջանում, Հայաստանում ու Արցախում ապահովել թուրքական գերակայություն։

Եթե Փաշինյանը հայտարարում է, թե եթե անգամ ադրբեջանական զինուժը 127 քկմ մտել է ՀՀ տարածք, մենք չենք տրվի սադրանքին, ռազմական ուժով նրանց դուրս չենք քշի Հայաստանի տարածքից, կաշխատենք խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, արդյո՞ք սա չի նշանակում, որ նա բացահայտ ասում է՝ եթե նույնիսկ 227 քկմ էլ առաջ գաք, մենք մի պարսատիկ էլ չենք հանի ձեր դեմ։

Նա հրաժարվում է ՀԱՊԿ-ից՝ հայտարարելով, թե առնվազն 2023-ին ոչ մի զորավարժություն չի լինելու Հայաստանի տարածքում, բանակը ծնկի բերած վիճակից ոտքի չի հանում, չի զինում, ռուսների դեմ էլ ծրագրված արշավ է սկսել։ Այսինքն՝ թուրքական գերակայությանը խանգարող երկու գործոններից մեկին՝ հայկական զինուժին շարքից հանել է, ջլատել ու ողնաշարը ջարդել ու սկսել է ռուսական գործոնը մերժելու, դրանից ազատվելու բացահայտ քաղաքականություն վարել։

Իսկ միգուցե ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ Հայաստան գային տասնյակ հազարավոր զինվորներ, փորձառու սպաներ, իրենց հետ բերեին ռազմական հզոր սպառազինություն ու որպես Հայաստանի ու Արցախի երաշխավոր՝ այդ ամենը թողներին Հայաստանում, ինչպես դա անում է Թուրքիան, երբ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ է անում Նախիջևանում՝ այնտեղ թողնելով ահռելի քանակությամբ զենք-զինամթերք։

Պատմությունն է բազմիցս ապացուցել՝ ռուսի այլընտրանքը թուրքն է։ Իսկ հայի համար թուրքի հինն ու նորը չի լինում։

Նաիր Յան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կդիմե՞ն ՍԴ, թող դիմեն, իրենց որոշումը մեզ համար բացարձակ արժեք չի ներկայացնում

Հաջորդ գրառումը

Ենթակառուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ ունի Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկել հավելյալ տառապանքների

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատճառները մեզ համար անհասկանալի են. կայցելեմ Վրաստան՝ հայկական կոնյակի արտահանման խնդիրը տեղում լուծելու. Պապոյան

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել. կտրվի պաշտոնական մեկնաբանություն

15/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ենթակառուցվածքային ահաբեկման այս մեթոդը նպատակ ունի Արցախի խաղաղ բնակչությանը ենթարկել հավելյալ տառապանքների

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Հակառակորդների հիմնական նպատակը Իրանի ներսում պառակտում սերմանելն է. Փեզեշքիան

15/05/2025

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ վերջերս արված արտահայտությունների համար՝ ասելով, որ վերջին 47...

ԿարդալDetails

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական