Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում

01/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վանդալիզմն այսպես է լինում. գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի «վերանորոգումն» արդարացիորեն հանրային ընդվզում է առաջացրել։

Արդարացիորեն, որովհետև յոթը տարի հասարակությանը ստով ու ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրած, մեր նվիրական ազգային արժեքներն ասպատակող ու ուրացող կառավարությունը իրեն չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր է տվել։

Անգամ հուշարձանի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաթեթի, նույնիսկ այսպես կոչված հեղինակային վերահսկողության փաստացի գոյության պայմաններում, հուշահամալիրի այսպես կոչված «վերանորոգման» ընթացիկ պատկերները ակնհայտորեն խոսում են հուշարձանի նկատմամբ վանդալիզմի և խոշտանգման մասին։ Սա ակնհայտ է անգամ անզեն, ոչ պրոֆեսիոնալ աչքով։

Համենատեք՝ 2003-ն Լինսի հիմնադրամի միջոցներով նորոգվող հուշարձանի խոսուն պատկերներն ու այս օրերի ցավալի պատկերը։

Ցեղասպանության հուշահամալիրի հոշոտված և խոշտանգված պատկերները ոչ թե նորոգման, այլ բարբարոսաբար և անգամ դիտավորությամբ ոչնչացման մասին են խոսում։

Հանրապետական հուշարձանին և մեր ողջ հասարակությանը հասցված այս բարոյական և նյութական վնասի համար համապատասխան մարմինները պետք է պատասխան տան, սա հանցագործության աստիճանի անփութություն է և անպատասխանատվություն։

Մի շարք հարցերի պատասխաններ պետք է տրվեն․

1․ Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված վերականգնման մեթոդի և նյութերի ընտրության առնչությամբ։

Արդյոք իրականացվե՞լ է շինարարության կազմակերպման նախագիծ՝ բոլոր ուղղություններով։

2․Ինչպե՞ս է կազմակերպվել տվյալ վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշերով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։

3․Արդյոք տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմական՝ այն էլ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու համապատասխան փորձ և կարողություններ ունի։

4․ Հեղինակային վերահսկողության կողքին, ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու, և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։

5․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց պաշտոնական լիազորություններն ու պարտականությունները ձախողած անձինք։

Հիշու՞մ եք կախիչի պատմությունը։ Հիշու՞մ եք փաշինյանի խոստովանությունը՝ մենք դպրոց կառուցել չգիտենք․․․ /Բայց ակադեմիական քաղաք են կատուցում․․․/

Ի դեպ, նույքան աղետալի և անփառունակ է Հ․ Թումանյանի տուն-թանգարանի «նորոգման» պատմությունը։ Երեք տարի է նորոգման անվան տակ փլատակի է վերածվել թանգարանը, աշխատանքները սառեցված են և բաց երկնքի տակ մնացած անկտուր շինությունն առաջիկա աշնան ու ձմռան ընթացքում էլ ավելի կքայքայվի։

Եվ այստեղ էլ նույն հարցերն ու նույն եզրակացությունը․․․․

Պետք չէ զարմանալ, որ ձեզ չեն հավատում, չեն վստահում, որովհետև աշխատել չգիտեք, որովհետև սուտն ու ոչ պրոֆեսիոնալիզմը համատարած է։

Ձեր նկատմամբ հավատի և վստահության խոր ճգնաժամ կա, և դուք այն սնում եք ամեն վայրկյան։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ի «դիվանխգիտությունը» պարզ է. այն ձեռքը, որը չեն կարող կտրել, համբուրում են ու դնում են մեր ազգի գլխին. Շարմազանով

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կալանավայրում մանկապղծության համար դատապարտվածի դի է հայտնաբերվել

14/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026
Նորություններ

Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը

14/05/2026
Նորություններ

Արցախյան վերջին մարտերին անհետ կորած զինծառայողները. «Հետք»

14/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ալիևն ու Էրդողանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ամենաշատ ընթերցվածը

Screenshot
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը վերականգնման անվան տակ ավերվել է

14/05/2026

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ   ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ Ահազանգում է Հայկ Դուրյանը։ 14-րդ դարի Օրբելյանների...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրությամբ դիմել է աշխարհի հայերին

14/05/2026

Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետա է: Կոչ եմ անում համայն հայությանը և բարի կամքի մարդկանց օգնել մեզ. Դավիթ Բաբայան...

ԿարդալDetails
Նորություններ

Իջևանի ոստիկանները հարձակվել են գործադուլ հայտարարած հնդկաստանցի աշխատողների վրա

14/05/2026

Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական