Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։
Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում գտնվող առաջնորդով, արձակուրդում գտնվող նախարարներով քարոզարշավ է անում մայրաքաղաքում։
Ի տարբերություն մարզերի, որտեղ վերահսկելը, ուղղորդելը, մարզպետերի, գյուղապետերի միջոցով «Նի-կոլ վարչապետ» բղավելու և բուռն ծափահարելու պատրաստ «բազմություն» հավաքելն անհամեմատ հեշտ է, Երևանում անցորդները եթե սեղմում են Փաշինյանի՝ իրենց պարզած ձեռքը կամ պատասխանում նրա «բարև, եղբայր»-ին, ապա մեծ մասամբ դժկամորեն կամ «կուլտուրայից դրդված»։
Իսկ բուկլետ-դոշի բռոշկա-թխվածք նվերից շատերը հրաժարվում են։
Քարոզարշավի ընդամենը 5-րդ օրեն է, ու Փաշինյանն արդեն սկսել է ինքն իրեն նամակ գրել ու հրապարակել ֆեյսբուքյան էջում։
Այսօրվա «սրտիկ»-ի ցուցադրության տեսանյութն էլ նրա հոգեկան վիճակի մասին հուսադրող ինֆորմացիա չէր հաղորդում։
Ինքն իրեն գրած ու հրապարակած նամակների տակ ֆեյքերի ՊՈԱԿ-ն ակտիվորեն «սրտիկ» ու «լայք» է դնում, գովաբանում-գովերգում իրենց վարչապետին, բայց բոլորի բերանը չի հաջողվում փակել։ Մարդիկ իրավամբ նյարդայնանում են ինքնասիրահարվածության պիկին հասած վարչապետի գրառումներից ու տեսանյութերից։
















