Փաշինյանի ղեկավարությամբ «Պարգևավճարվողների ավտոբուսը» այսօր դարձյալ շրջում է Երևանի թաղամասերով։
Փաշինյանը սոցցանցի իր էջերում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ մի կին բառացիորեն ահաբեկված հարցնում է՝ ասել եք, որ եթե դուք չլինեք, պատերազմ է լինելու։
Փաշինյանը կրկնում է այն նույն շանտաժը, սպառնալիքը, ահաբեկչական հայտարությունը, որը արել է օրեր առաջ՝ վախի մթնոլորտի ձևավորման ուժով ժողովրդին ոչ ազատ կամարտահայտման և ոչ ազատ ընտրությունների մղելու համար՝ եթե ես չլինեմ վարչապետ, սեպտեմբերին պատերազմ կլինի։
Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի. հարցնում է նա։
Ժողովրդի ազատ կամքի, ժողովրդավարության, ազատ ընտրությունների մասին բարձրագոչ հայտարարությունները, որ նախկինում արել է Փաշինյանը, ապացուցվեց, որ պոպուլիզմ ու դեմագոգիա է եղել։
Ժողովրդի ցանկություններն ու կամքը կարևորողը բացահայտ ահաբեկչական մեթոդների է անցել։
Եթե մարդիկ քեզ չեն ընդունում, չեն ուզում, որ 2026-ի հունիսի 8-ից դու լինես Հայաստանի ղեկավարը, բայց լսելով պատերազմի քո սպառնալիքները, առանց երկար-բարակ մտածելու, առանց վերլուծելու ամեն գնով իշխանությունը պահելու քայլերիդ մոտիվացիան, պատերազմի վախից դրդված՝ ստիպված են քեզ ընտրել, դա այլ անուն չունի, դրա անունը բռնապետական ռեժիմ է։ Պարզապես ժողովրդին փշի-փշի անելով՝ անունը դրել եք «խաղաղություն»։ Դեմքի խիստ արտահայտությամբ, բռունցքը սեղանին խփելով, ժողովրդին շղթայակապ չեք քշում ընտրատեղամասեր ու հրամայում՝ միայն Քպ կընտրեք։ Այդ նույն պարտադրանքն ու հրամանը փաթեթավորում եք սիրալիր ժպիտով՝ «եթե ես չլինեմ Հայաստանի վարչապետը, պատերազմ կլինի» հոգեբանական բռնաճնշմաբ։
Այսօրվա հաջորդ «գլուխգործոցը». հանրային բողոքի ալիքը մեղմելու համար Փաշինյանը հրապարակել է «սիրուն» նամակների շարք, որոնց մեջ կա այսպիսի գրություն՝ մարդը դիմում է վարչապետին, որպեսի նա միջնորդի իր կոչումը բարձրացնել ու իրեն դարձնել գեներալ-մայոր։
Գիտեինք, որ Հայաստանի բոլոր ոլորտներում հրահանգը տրվում է մեկ մարդուց, որը հրապարակավ հայտարարել է՝ ես եմ կառավարությունը, բայց հիմա էլ բացահայտ պարզ է դառնում, որ անգամ սպայական կոչումներն են տրվում այդ մեկ անձի որոշումների համաձայն։






