«Մենք ողջունում ենք թալիշների՝ մահմեդական նույնականացման բոլոր տեսակի դրսևորումները, սակայն խնդրում ենք չեզոքություն պահպանել հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունում։ Սա մեր պատերազմը չէ»,- թալիշական տելեգրամյան ալիքներից մեկն է այսպիսի կոչով հանդես եկել։
Միաժամանակ Ադրբեջանի Աստարայի շրջանի գործադիր իշխանությունը արգելել է էթնիկ թալիշներով բնակեցված Խամոշամ գյուղի քաղաքային խորհրդի ֆոլկլյորային փառատոնի անցկացման նախաձեռնությունը։ Ադրբեջանում ապրող թալիշների արձագանքը հետևյալն է՝ Ադրբեջանի իշխանության խտրական քաղաքականություն ու դիրքորոշում իրենց նկատմամբ։ Նրանց կարծիքով՝ ադրբեջանական իշխանությւնները երկրում ապրող թյուրքական ժողովուրդներին ուզում են ձուլել, ինչպես դա անում է Թուրքիան քրդերի նկատմամբ։