Զանգեզուրի միջանցքի թեման, հավանաբար, շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ընթացքում. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Պուտինը նրանցից յուրաքանչյուրի հետ դեմ առ դեմ խոսել է առանձին։ Ընդ որում, ՌԴ նախագահը, հավանաբար, յուրաքանչյուրի հետ նստել է կես ժամ։ Հաստատ կարծիքների փոխանակում է եղել։ Շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- երեքշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Զանգեզուրի միջանցքի թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։