Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարբեր հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Ազգային ժողովի իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիա են մեկնել ու մեկնելու։
Այսպես, «Ազգ»-ը տեղեկացավ, որ մարտի 19-22-ն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, 21-23-ը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, 20-24-ը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, 23-25-ը՝ ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը Փարիզում կլինեն։
Տեղեկացանք նաև, որ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արուսյակ Ջուլհակյանը, մարտի 14-16-ը մեկնել ու արդեն վերադարձել է Փարիզից։
Նշենք, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկն ու գիշերավարձը, ՀՀ պետբյուջեի հաշվին են կատարվում։
Ս․Վ․