Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չորրորդ Հանրապետությունը ծխածածկույթ է, որի տակ թաքնվելով` Փաշինյանն ուզում է կատարել մեր Սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանի պահանջները

20/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Չորրորդ Հանրապետության ֆեյքը» վերնագրի ներքո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա թեզը, թե Քպ-ն հռչակագրով հաստատեց Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

Լևոն Զուրաբյանը նկատում է.

Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ:

Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները, առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները.

1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին Կայսրությունը:

2. Երկրորդ Հանրապետությունը (1848-1852), որը ծնվեց միապետության դեմ հեղափոխությունից հետո և վախճանվեց, երբ Նապոլեոնի զարմիկը` Լուին, հռչակեց Երկրորդ Կայսրությունը:

3. Երրորդ Հանրապետությունը (1870-1940), որը ստեղծվեց, երբ Լուի Նապոլեոնի կայսրությունն ընկավ Պրուսիայի հարվածների տակ և վախճանվեց նացիստական Գերմանիայից կրած պարտության արդյունքում:

4. Չորրորդ Հանրապետությունը (1946-1959) ստեղծվեց, երբ Ֆրանսիան ազատագրվեց գերմանական օկուպացիայից:

5. Հինգերորդ Հանրապետությունը (1958-մինչև հիմա) ստեղծվեց, երբ Ֆրանսիան փոխեց հանրապետական կառավարման ձևը խորհրդարանականից` կիսանախագահական:

Այսպիսով, ըստ ներկայացված ավանդույթի, հանրապետության համարակալումը փոխվում է, եթե նոր հանրապետության ստեղծմանը նախորդել է

ա) ոչ հանրապետական կառավարման ժամանակաշրջան (1, 2, 3 Հանրապետությունները),

բ) օկուպացիայի ժամանակաշրջան (4-րդ Հանրապետությունը),

գ) սահմանադրական կառավարման այլ մոդել (5-րդ Հանրապետությունը):

Այս ստույգ չափանիշներով` Հայաստանում Չորրորդ Հանրապետությունը ստեղծվել է 2018 թվականին, երբ կատարվեց անցումը կիսանախագահական կառավարման համակարգից` խորհրդարանական կառավարման համակարգ:

Այդ անցումը իրականացրել է Սերժ Սարգսյանը, բայց նրան չհաջողվեց շարունակել իր կառավարումը նոր համակարգում: Չորրորդ Հանրապետությունը ունեցել է ընդամենը մեկ կառավարիչ` Նիլոլ Փաշինյանը, որն արդեն ութ տարի է, ինչ ղեկավարում է կառավարման այս նոր մոդելի շրջանակներում:

Չորրորդ Հանրապետությունն, այսպիսով, գոյություն ունի արդեն 7 տարի և այն մեզ բերել է միայն պարտություն, Արցախի ոչնչացում, մարդկային և տարածքային կորուստներ, նվաստացում:

«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում է մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար: Դա նաև մի հանդիսավոր ծխածածկույթ է, որի տակ թաքնվելով` նա ցանկանում կատարել մեր Սահմանադրության փոփոխության հետ կապված Ադրբեջանի պահանջները:

Մեր նպատակը պետք է լինի հեռացնել Փաշինյանին և իրականացնել այնպիսի սահմանադրական ռեֆորմ, որը կվերականգնի և կվերածնի հայոց պետականությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ վարչության ընտրություններում կեղծիքնե՞ր են հայտնաբերվել․ armlur.am

Հաջորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34 ամեակին առիթով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին պատգամը՝ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 34 ամեակին առիթով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական