2025 թվականի հունվարի 1-ից առևտրային կազմակերպությունների համար գործելու է շրջանառության հարկի նոր տոկոսադրույք։
Նախկինում՝ «նախկին թալանչիների» օրոք ընդունված տոկոսադրույքը 5 տոկոսից աճելու է և կազմելու է 10 տոկոս։
Առանձնակի ոգևորված քպ- կան և քպամերձ տնտեսվարողներին հիշեցնում ենք, որ դա նշանակում է հարկի գումարի 100տոկոսանոց աճ։
Դրա հետ միասին աճելու են հարկի գումարից կատարվող նվազեցումները՝ 4 տոկոսից դառնալով 9.5 տոկոս։
Ներկա ապիկարները և դրանց քարոզիչները պնդում են, որ 100 տոկոսով բարձրացող հարկը, շնորհիվ նվազեցումների, մի բան էլ կրճատվելու է։
Այդ անգրագետ պնդման մասին դեռ կգրենք, այսօր սակայն հնարավոր բոլոր կենդանիների ականջներում քնած տնտեսվարողներին ուզում եմ բացատրել մի նուրբ՝ արտաքուստ չերևացող հանգամանքի մասին։
Հարցը շաղկապված է շրջանառության հարկի դաշտում շրջանառության թաքցրած ծավալի տուգանքին։
Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:
Մասնավորապես, եթե ներկա դրույքով տուգանքը հաշվարկվում էր թաքցրած շրջանառության 5 տոկոսով, ապա նոր դրույթներով տուգանքը կկազմի թաքցրած շրջանառության 10 տոկոսը և տուգանք՝ 100 տոկոսի չափով։
Հասկացա՞ք, հարգելի հայրենակիցներ, թե նոր տարում ինչ «նվեր» է ձեզ մատուցելու քպ ապիկարների իշխանությունը։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ