Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց 1 ամսով։ Միևնուն ժամանակ, Սրբազան հոր նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները։ Որոշումը հրապարակեց նիստը նախագահող դատավոր Դավիթ Դաբաղյանը։
Նշենք, որ այսօր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը կալանքի երկարաձգման միջնորդություն ներկայացրեց։
Աշխարհիկ տուժողներ էին ճանաչվել կարգալույծ նախկին քահանաներ Արամայիս Թախմազյանը և Ստյոպա Ասատարյանը։









