Շաբաթ, Մարտի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ աշխատող տիկինն անընդունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել. նրանից սպասելիքներ ունենալն անիմաստ է. Ավետիք Իշխանյան

04/06/2024
- Իրավունք, ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, այժմ՝ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) աշխատող տիկինն անընդունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իմ կարծիքով՝ նա ամեն գործողություն կատարելիս խորհրդակցում է իր նախկին և ներկա վերադաս՝ գլխավոր դատախազուհու  հետ։ Ի դեպ, խորհրդանշական է, որ կառավարության նիստերի ժամանակ ՄԻՊ-ը մտերմիկ նստած է գլխավոր դատախազի և հակակոռուպցիոն կոչվող կառույցի ղեկավարի կողքին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ այսօր լրագրողների ներկայությամբ Բագրատ սրբազանին հանդիպելու մերժմանը։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՄԻՊ-ի այսօրինակ գործելաոճը, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ՄԻՊ թեկնածությունը միշտ որոշել է երկրի ղեկավարը։

«Սակայն Հայաստանը, չլինելով դասական բռնապետություն, մշտապես ՄԻՊ-ը հաշվի է առել հասարակության պահանջներն ու վերաբերմունքը մարդու իրավունքների  խախտումների վերաբերյալ և դրանց երբեմն մեղմ, երբեմն ավելի կոշտ արձագանքել է։ Եվ պատահական չէ, որ երկրի նախորդ երկու ղեկավարներն էլ  դժգոհել են իրենց իսկ ՄԻՊ թեկնածուներից։

Սակայն  ներկայիս ՄԻՊ աշխատող տիկինը էականորեն տարբերվում է իր նախկին գործընկերներից։ Առաջինը, որ նա ՄԻՊ նշանակվեց՝ մինչ այդ լինելով գլխավոր դատախազի  տեղակալ, այսինքն պատժիչ հոգեբանությամբ անձ։

Երկրորդ, համոզված եմ, որ ինչպես բոլոր պաշտոնյաները, նա նույնպես հավատարմության երդում է տվել վարչապետ կոչեցյալին։ Այնպես որ, ի տարբերություն նախկին ՄԻՊ-երի՝ այսօրվա ՄԻՊ աշխատող տիկնոջից սպասելիքներ ունենալն անիմաստ է։

 Օրինակ, նա չարձագանքեց ո՛չ ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների խոշտանգումներին, ո՛չ Սամվել Վարդանյանի ծեծին, ո՛չ էլ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության վայրագություններին»,- նշեց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցին՝ ըստ իրեն՝ ինչո՞վ է պայմանավորված Անահիտ Մանասյանի մերժումը՝ Սրբազանի հետ հանդիպումն անցկացնել լրագրողների ներկայությամբ։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց՝դա նրա անձնական որոշումը չէ։

«Իսկ պատճառը, գոնե ինձ համար, շատ պարզ է։ Ի՞նչ էր նա պատասխանելու, ինչպես նշեցի , խաղաղ ցուցարարներին խոշտանգելու մասին հարցին։ Պատկերացնո՞ւմ եք, որ նա ժպտալով ասեր՝ «Ոստիկանությունը գործել է իր իրավասությունների շրջանակներում՝ կիրառելով օրենքով նախատեսված ուժ։ Հակառակ դեպքում  Հայաստանը, լինելով իրավական, ժողովրդավարական պետություն, իրավապահ մարմինները  գործեր կհարուցեին»։ Եվ այս խոսքերը հրապարակվեին»,- ամփոփեց Ավետիք Իշխանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հրաժարվել էր լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել էր, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և ևս 4 անձի։ 

«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ այսօր շարժվել էր դեպի ՄԻՊ գրասենյակ։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցերին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի։

Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն մի քանի լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուղիղ. Քանի դեռ ոչ մի պատասխանատու պատասխան չի տվել, պայքարը պետք է շարունակվի

Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազան և տնտեսություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Վահե Դավթյան

06/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական հաղթաթուղթը պասիվների և չկողմնորոշվածների մեծությունն է. Վլադիմիր Մարտիրոսյան

06/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանական խելացի խաբկանք. ամերիկյան և իսրայելական հրթիռները հարվածել են բետոնի վրա նկարված թիրախներին

06/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանն աջակցություն հայտնել Բաքվին. Ադրբեջանի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքում տեղադրված է նաև Եռագույնը

06/03/2026
Հաջորդ գրառումը

Բագրատ Սրբազան և տնտեսություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական