Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել սեպտեմբերյան մարտերում զոհված զինծառայողների անունները, չի հայտարարվել սգո օր. Էդգար Ղազարյան

14/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեք տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի միջև Բրյուսելում օգոստոսի 30-ին տեղի ունեցած հանդիպումից մոտ երկու շաբաթ անց, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ՝ հարձակվելով միաժամանակ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ուղղությամբ. գրել է քաղաքական ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանը։

 Պատերազմական գործողությունները հետևանքով հրթիռակոծվեց Ջերմուկ առողջարանային քաղաքը, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Վերին Շորժա և Վարդենիս բնակավայրերը, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր։

Նա հիշեցնում է, թե թշնամին ինչ ոտնձգություններ կատարեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ.

Թշնամական ուժերն առաջխաղացում ունեցան բոլոր ուղղություններով՝ գրավելով գերիշխող բարձունքներ՝ իրենց տեսադաշտում վերահսկողության տակ վերցնելով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրեր, այդ թվում Ջերմուկ, Սիսիան, Գորիս և Կապան քաղաքացները, որոնք մինչ օրս գտնվում են թշնամական ուժերի տեսադաշտում։ Մինչ օրս թշնամական ուժերը շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել ՀՀ վարչական տարածքի զգալի հատվածներ։

Պատերազմական գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ՈՒժերի 207 զինծառայողներ, այդ թվում կին զինծառայողներ։ Ադրբեջանցիները բազմաթիվ զինվորականներ, այդ թվում կանանց սպանելուց առաջ ենթարկել են խոշտանգումների։ Դիրքերում գնդակահարվել են գերեվարված զինվորներ, որոնց տեսանյութերը տարածվել են համացանցում։ Այդ գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈՒ 20 զինծառայողներ հայտնվել են գերության մեջ, հայկական կողմն ունեցել է նաև 293 վիրավոր։

Մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն հրապարակել այդ մարտերում զոհված զինծառայողների անունները, այդ օրերին Հայաստանում չի հայտարարվել սգո օր։ Այդ գործողությունների տարելիցին ոչ մի հիշատակում, ոչ մի ուղերձ որևէ պաշտոնյայի կողմից չի հնչեցվում։ Անգամ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ ԳՇ պետն այսօր Եռաբլուր Փառքի պանթեոն չեն այցելել, նրանց հիշատակի որևէ միջոցառում չի անցկացվել։

Այդ ռազմական գործողությունների հետևանքով, ուժի սպառնալիքի տակ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի կողմից Պրահայում ստորագրվեց հայտնի երկրորդ կապիտուլյացիոն հայտարարությունը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, որին էլ հաջորդեց Արցախի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից և վերջնական հայաթափումը 2023 թվականի սեպտեմբերին։

Փոխարենը՝ Հայաստանում «Հեծանվային տոն» է։ Վարչապետը երեխաների հետ հեծանիվ է քշում նույն այդ Գեղարքունիքի մարզում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեղարքունիքը, որտեղ Փաշինյանը հեծանվավազքի էր մասնակցում, 3 տարի առաջ ունեցել է բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ դաժանորեն սպանված կին զինծառայողներ

Հաջորդ գրառումը

Հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին. Մայր Աթոռ

03/06/2026
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
Հաջորդ գրառումը

Հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնագրի ստորագրումը լրջագույն քայլ կլինի հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ

Ամենաշատ ընթերցվածը

default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հունիսի 7-ին գործող վարչապետը վերընտրվի՝ ԱՄՆ-ի հետ Հայաստանի աճող հարաբերությունների ֆոնին. Ռուբիո

03/06/2026

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP նախագիծը կարող է հեղափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը և դառնալ տարածաշրջանում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական