Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այնուամենայնիվ, ես և շատերը իրավունք ունենք իմանալու, թե իմ և հարյուր հազարավոր հարկատուների վճարած հարկերից ձևավորված պետական բուջեի հաշվին, որը կարող է լինել թեկուզ մեկ դրամ, ինչու՞ է իրականացվում մի քարոզ «Կրթվելը նորաձև է» վերտառությամբ, որն իր ոճով, մեթոդաբանությամբ, ձևաչափով նման է քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության: Այդ ամենին ոչ նախընտրական ծրագրով, ոչ կառավարության ծրագրով, ոչ պետական բյուջեով, ոչ հաշվետվողական և թափանցիկ մեխանիզմներով որևէ մեկը որպես թեկուզ մեկ դրամ հարկ վճարող ոչ տեղյակ է ոչ էլ իր քվեարկությամբ համաձայնություն է տվել դրան:

Այդ արշավը պետական հատուկ կարգավիճակ, անվտանգային կարգավիճակ, գաղտնի գրիֆով կարգավիճակ, անձնական կամ հույժ տվյալային բազա կամ որևէ այլ ֆանտաստիկ ծածկագիր ունեցող ծախս չէ: Դա նաև իմ՝ թեկուզ մեկ դրամի վճարած հարկի միջոցով իրականացվող գործողություն ու ծախս է, որի 100% դիվիդենտի ու շահի, եթե կուզեք «քաղաքական եկամուտի» տերը բացառապես երկու հոգի են՝ վարչապետն ու իր տիկինը, որպես այդ քարոզը իրականացնողներ:

Սա ոչ հանրային շահերին ծառայող ծախս է, ոչ լայն հանրային սպառման պրոդուկտ, ոչ ծառայություն և ոչ էլ բարեփոխում, ինչի սպառողն ու շահառուն կարող էր լինել ողջ հանրությունը: Սա կապիտալ ծախս չէ, տրանսպորտի բարելավում չէ, մանկապարտեզի, դպրոցի վերակառուցում չէ, ճանապարհի կառուցում չէ, պետական ծրագիր չէ, որոնց շահառուն ողջ հանրությունն է և դելեգացրել է իրեն կառավարելու և իր փոխարեն որոշումներ ընդունելու, ծախս անելու, դրանք իրականացնելու իրավունքը այն էլ թափանցիկության և հաշվետվողականության պայմանով իշխանությանը:

Սա մի երևույթ է, որն իրականացնողների ոչ կրթական, ոչ տեսական, ոչ պրակտիկ, ոչ մեթոդական, ոչ արժեքային, ոչ տեսլականային, ոչ բովանդակային, ոչ քաղաքական մոտեցումները ես, որպես մեկ դրամ հարկ վճարող մեղմ ասած չեմ կիսում: Ավելին, վերը նշվածները ես համարում եմ ծայրաստիճան վտանգավոր իմ և հարյուր հազարավոր իմ նման մեկ դրամ հարկ վճարողների համար:

Իմ վերապահումն ու պահանջը ոչ թե մեկ դրամ չվճարելն է կամ ափսոսելը, այլ այն գիտակցումը, որ փաստորեն ես ինքս և ինձ նման հարյուր հազարավորները վճարում ենք պայմանական մեկ դրամ մեզ և մեր երկիրը ձևախեղելու և բովանդակաձրկելու համար, իսկ այդ մեկ դրամ հարկը և այդ հարյուր հազարավորների վճարած մեկ դրամները օգտագործվում են բացառապես երկու հոգու իշխանական, կուսակցական, անձնական և քաղ. վերարտադրական շահերի նպատակներով:

Փաստացի ես ինքս վճարում եմ նրանց, ովքեր քարոզում են իմ կերպին, իմ արժեքներին, իմ բնույթին ուղիղ հակառակ բան: Փաստացի ես ինքս վճարում եմ ինձ դավաճանելու մեկ դրամը:

Սա ես գրում եմ որպես նախազգուշացում բոլոր նրանց, ովքեր տորիչելյան դատարկության մակարդակով ճամարտակում են ժողովրդավարությունից և ժողովրդավարական արժեքներից, կառավարման թափանցիկությունից ու լեգիտիմությունից: Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր ՀԱԵ-ի նկատմամբ ապագա գործողություններին համաձայն չլինելով՝ մի օր կպարզեն, որ իրենք անձամբ են վճարել այդ գործողությունների համար:

Սա ես գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր Հ1 նայելով և «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ուղեղ լվացող կարգախոսը լսելով՝ մտածում են, որ այն, ինչ կատարվում է Հայաստանի հետ, իրենց օջախներին չի հասնելու: Չի կարող չհասնել, ավելին՝ դուք եք վճարում, որ հասնի և ձեզ և ձեր ընտանիքներին և ժողովրդին, քանի որ այդ կարգախոսներն ու քաղ. աղանդավորական քարոզները ձեր ուղեղներին տիրելուց բացի և այն որպես այս իշխանության սեփական քաղաքական վառելիք օգտագործելուց բացի, այլ առաքելություն չունեն:

P.S. Ես պատրաստ եմ հարկ վճարել նրանց բոլոր ճոխությունների, ճոխ կացութաձևի, պաշտոնական ծախսերի, ներկայացուցչական կենցաղի և այլ անէական, նյութական և բացառապես իրենց սպառման նյութական երևույթների համար: Բայց ես պատրաստ չեմ վճարել ինձ, իմ նմաններին և մի ողջ ժողովրդին, որպես խեղված քաղաքական վառելիք օգտագործելու նույնիսկ մեկ դրամը: Ես պատրաստ չեմ վճարել նրանց, ովքեր քարոզում են իմ կերպին, իմ արժեքներին, իմ բնույթին ուղիղ հակառակ բան: Մենք ինքներս ենք վճարում մեզ խեղելու և դավաճանելու թեկուզ մեկ դրամը:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի թեմն իր զորակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական