Հարավարևմտյան Բ2 թղամասի 131 շենքի 26 բնակարանում գրանցված է 87 օտարերկրացի։ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն է ահազանգում. Նիկոլ Փաշինյան, Տիգրան Ավինյան, ո՞ւմ օգտին քվերակելու համար և ո՞վ է 87 օտարերկրացու գրանցել մեկ բնակարանի վրա։
Ահազանգ․ մեկ բնակարանում 87 օտարերկրացի է գրանցված, ովքեր ընտրելու իրավունք ունեն. ահազանգում է Սոնա Աղեկյանը։
Նա կից ներկայացրել է իր իսկ նկարահանած տեսանյութը։
«Նիկո’լ Փաշինյան, դու ամեն ինչ արեցիր, որ անհայտ ծագմամբ օտարերկրացիները դառնան քո ընտրողը ու մեր Հայրենիքը դարձնեն թուրքական վիլայեթ։
Առաջարկում եմ գնալ և տեղում ստուգել, օրինակ Ջամալուդին Շուանպանդիի Կատիպգաջիևը, Իմրան Ախյատի Խոզաևը և ևս 87 օտարերկրացիներ, որ գրանցված են ընդամենը 74 քմ-ի վրա, որ հայերեն գրել կարդալ չգիտեն, ո՞նց են իրացնելու ՀՀ-ում ընտրելու իրենց իրավունքը։ Ու սա ընդամենը մեկ դեպք` բազում նման դեպքերից։
Հրավիրում ենք պատկան կառույցների, դիտորդների ուշադրությունը և պահանջում, որ հայերենին տիրապետող օտարերկրացիները հայության ճակատագիրը որոշելու իրավունք չունենան։
Նիկո’լ, դու աննախադեպ ստահակ ես, որ կործանում ես իմ Հայաստանը։
Սիրելի’ երևանցի, ակտիվորեն մասնակցիր ընտրություններին, որ փրկենք մեր Հայրենիքը»։
Տանտերերը հայտարարել են, որ իրենց տան վրա գրանցված 87 անձանցից ոչ մեկին չեն ճանաչում, ոչ ոք իրենց բնակարանում չի բնակվում։