Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես այդ մարդկանց նկատմամբ «սիրո» յուրօրինակ դրսևորում։

«Հիշո՞ւմ եք, երբ ասում էր՝ սիրում եմ բոլորիդ։ Նիկոլ Փաշինյանի պատրանքներն այլևս հօդս են ցնդում, և քարոզարշավի այս օրերին նա առերեսվում է ներհայաստանյան իրականության հետ, որն իր կողմից 8 տարի վարվող քաղաքականության հետևանք է։ Մինչ այս փորձ է արվել քողարկել այս ամենը, սակայն այժմ հաշվի առնելով նախընտրական քարոզարշավի որոշակի յուրահատկությունները՝ այն է՝ կուսակցությունների և դաշինքների ղեկավարները պետք է հանդիպեն քաղաքացիների հետ, պատասխանեն ընտրողներին հուզող հարցերին և այս կամ այն խնդրի առնչությամբ հստակ կեցվածք ցուցաբերեն, խաղի բոլորավին այլ կանոններ են գործում»,- Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Նահապետյանը։

Ըստ ռազմական փորձագետի՝ եթե մինչ այժմ խաղի կանոնները Փաշինյանին չէին պարտադրում մարդկանց հետ դեմ առ դեմ հանդիպումներ, անմիջական շփումներ և իրակության հետ առերեսում, ապա հիմա նախընտրական քարոզարշավն ուղղակիորեն պարտադրում է այս բոլորը։

«Ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանն այս օրերին առնչվում է ներհայաստանյան իրականության հետ՝ Արցախի կորուստ, զինծառայողների մահ, անարդարություն, հետապնդումներ, բռնություններ, կոռուպցիա, անխտիր բոլոր ոլորտներում վատ կառավարում։ Նա հանդիպում է այն ամենի հետ, ինչ կա իրականում, իսկ պատրանքները հօդս են ցնդել։

Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը մարդկանց կերակրում էր մանիպուլյացիոն տարբեր հնարքներով և սին պատրանքներով, իսկ հիմա դրանք այլևս չկան։ Ուր էլ նա գնա, այդ իրականության հետ է առերեսվելու, և կապ չունի՝ Փաշինյանի քարոզարշավին ինչ-որ մեկին ուղարկել են, թե չեն ուղարկել (նկատի ունի Ազատի զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի պապիկ Արտյոմ Գրիգորյանի հասցեին Փաշինյանի հնչեցած այն խոսքերը, թե՝ «Թրենդ ա դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք։ Կալուգայի օլիգարխը 200 հազար դրամ փող ա տալիս, ղրգում ա, եկեք ուշադրություն չդարձնենք՝ խմբ.»):

Եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իր քարոզարշավներին հատուկ մարդկանց են ուղարկում, ուրեմն նույն տրամաբանությամբ նա կարող է առերեսվել Հայաստանի Հանրապետության 1 միլիոն քաղաքացու հետ, որոնք այս կամ հստակ պահանջներն ունեն իրենից՝ տված խոստումների չկատարում, արդարության բացակայություն, ունեցվածքի, մարդկային և տարածքային  կորուստներ։

Թող Փաշինյանն առանց թիկնապահների մի օր ոտքով Բանգլադեշից քայլի մինչև Կայարան, մարդիկ էլ հնարավորություն ունենան նրան հարցեր տալ, տեսնենք՝ մի քանի ժամ քայլելուց հետո տեղ կհասնի՞։ Ի դեպ, նույնը վերաբերում է նաև նրա կուսակցական վերնախավի ցանկացած ներկայացուցչի և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ իրականությունից փախչելը կամ այն կեղծելը դեռ չի նշանակում, որ իրականությունը փոխվել է. հակառակը, առկա իրականոսւթյունը քողազերծելու է Փաշինյանի իրական դեմքը, և ՀՀ քաղաքացին առերեսվելու է նրա իրական տեսակի հետ։

«Այնպես որ, իշխանությունները թող պատրաստ իրենց համար ոչ այնքան հաճելի իրավիճակների՝ և՛ ընտրությունների ժամանակ, և՛ հետընտրական գործընթացներում։ Ընդգծեմ՝ սկզբունքորեն երևանցիների որոշումն է ընտրություններում էական լինելու, իսկ Փաշինյանը Երևանում խայտառակ ցածր վարկանիշ ունի։ Դա նրան հունից հանում է։ Նրան զեկուցում են, նա տեղյակ է, տիրապետում է առկա իրավիճակին և հասկանում է, որ նորմալ ընտրարշավի դեպքում պարտվելու է։ Դրա համար Փաշինյանը փորձում է մանիպուլյացիաներ անել։

Ի դեպ,  որևէ մեկը չի խոսում նախընտրական պաստառ պոկելու համար ձերբակալված և դրանից հետո «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ինքնասպանություն գործած քաղաքացու մասին։ Մարդուն վարչական տույժ տալու փոխարեն քրեական հետապնդման են ենթարկել։ Սա նշանակում է, որ Փաշինյանի հիստերիկ կեցվածքը խլացրեց մահվան ելքով շատ ավելի դաժան իրականությունը։ Նկատի ունեցեք, որ նա մի վատ արարքը փորձում է քողարկել մեկ այլ ինֆորմացիոն արտանետումով։ Սա է Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը, այսինքն՝ մարդկանց համոզել, որ ամեն ինչ լավ է, և գնում ենք դեպի պայծառ ապագա»,- ասաց Հայկ Նահապետյանը։

Մեր զրուցակիցը միաժամանակ հավելեց՝ Նիկոլ Փաշինյանի սիրած հերոսներից մեկն Օստապ Բենդերն է։

«Օստապ Բենդերն, ինչպես հիշում ենք, մի խնդիր էր լուծում. նրան աթոռն էր պետք, որտեղ ադամանդներ էին պահված։ Մերձվոլգյան Վասյուկի քաղաքում նա շախմատի մրցում է կազմակերպում, որտեղ միամիտ տեղաբնակներին մանիպուլացնելով համոզում է, թե «Վասյուկինյան միջազգային մրցախաղ-1927»-ից հետո Վասյուկինը պետք է դառնար ԽՍՀՄ-ի նոր մայրաքաղաքը։ Հիմա այս առումով Նիկոլ Փաշինյանն Օստապ Բենդերին շատ նման է։ Ամեն մեկից մի բան վերցնելով՝ Բենդերը ճողոպրում էր։ Այդ առումով այս երկուսի ճակատագրերը բավականին նույնական են լինելու։ Բայց նրան ի վերջո ձերբակալում են և եղած-չեղածը ձեռքից վերցնում, որովհետև նրա կուտակած հարստությունն անօրինական էր։

Այժմ վերադառնալով Փաշինյանին՝ պետք է նշեմ, որ քարոզարշավի ժամանակ նրա հետ խոսող մարդիկ անկաշկանդ, աչքերի մեջ նայելով՝  հայտնում են իրենց կարծիքը՝ անգամ հետապնդման ենթարկվելու վախը հաղթահարած»,- ամփոփեց Հայկ Նահապետյանը։

Նշենք, որ այս օրերին նախընտրական քարոզարշավ իրականացնող ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում բավական էքսցենտրիկ վարքով։ Երեկ նա հունից դուրս եկավ, երբ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը դեմ առ դեմ  զրույցում Փաշինյանի հասցեին մի շարք դատապարտող դիտարկումներ և հարցադրումներ հնչեցրեց։ Դրանից հետո Փաշինյանը սկսեց գոռալ Օսիպյանի վրա։ Թիկնապահներն, ի վերջո, Արթուր Օսիպյանին հրելով հեռացրեցին Փաշինյանից։ Ավելի ուշ նրան ձերբակալեցին։

Փաշինյանն արցախցի տղամարդուց պահանջեց բացատրել՝ ինչու են նրանք ողջ մնացել այն դեպքում, երբ Արցախում հազարավոր մարդիկ են զոհվել։

«Էդ լակոտները, որ գալիս մեծ-մեծ բրդում են, թող բացատրեն՝ ինչի՞ են իրենք կենդանի և մեր տղերքը՝ զոհված։ Իրենք իրավունք չունենք գան ստեղ, խոսեն։ Իրենք պետք է վեր ընկեն տեղները։ Թող Արթուր Օսիպյանը բացատրի՝ ինքն ինչի՞ է կենդանի, զոհված չի, հիմա էլ մեզ ասում են՝ 5000 զոհ»,- ասել էր նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Շիրանի մարզում

Հաջորդ գրառումը

Աստանայում, ԵԱՏՄ գագաթաժողովին քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կա՛մ պահպանում ենք ինքնիշխանության վերջին մնացորդները և իրավունքը՝ ինքներս որոշելու մեր ապագան, կա՛մ վերջնականապես ընդունում ենք «Արևմտյան Ադրբեջանի» նվաստացումը. Սուրենյանց

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը մայրիկիս հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել Փաշինյանի հետ վիճելու պատճառով. Տաթև Սողոյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Աստանայում, ԵԱՏՄ գագաթաժողովին քննարկվելու է կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին․ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընթաց ժամանակահատվածն ընթանում է ներքաղաքական մթնոլորտի անթույլատրելի լարվածությամբ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.  Վարչապետի` բժշկուհու հետ միջադեպում դրսևորած վարքագիծը ակնհայտորեն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական