Հայտնի է դարձել «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ ինքնաթիռում վթարի ենթարկված Wagner PMC աշխատակիցների ինքնությունը։
*Կործանված ինքնաթիռի զոհերի ցուցակում առաջինը Վալերի Չեկալովն է՝ Պրիգոժինին ամենամոտ մարդկանցից մեկը, նրա աջ ձեռքը, Պրիգոժինի՝ արտերկրում իրականացվող նախագծերի կուրատորը, լոգիստիկայի ղեկավարը։ Նա ղեկավարում էր «Նևա» կազմակերպությունը, որի հետ են կապված սիրիական և աֆրիկյան բոլոր նախագծերը։
*Կործանված ինքնաթիռի մեջ է եղել Եվգենի Մակարյանը, մականունը՝ «Մակար», Վագների վետերաններից, իսկ նախկինում թաղային ոստիկանության աշխատակից։ Նա կռվել է Սիրիայում։ 2017 թվականի հունվարին ամերիկյան ավիացիայի հետ բախման ժամանակ նա ողջ է մնացել։
38-ամյա Մակարյանն ապրում էր Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում։* Սերգեյ Պրոպուստին, մականունը՝«Կեդր». աշխատում է «Վագներ»-ում 2015 թվականից։
* Ալեքսանդր Տոտմին, մականունը՝ «Տոտ»
* Նիկոլայ Մատուսեեւ (ըստ մեկ այլ վարկածի՝ Նիկոլայ Մատուսեւիչ), հրաձիգ, որը նույնպես կռվել է Սիրիայում։
*Օդանավում էր նաև Wagner PMC-ի մեկ այլ հիմնադիր՝ GRU-ի վետերան Դմիտրի Ուտկինը:
112 Telegram ալիքն ավելի վաղ հայտնել է, որ Տվերի մարզում աշխատող փրկարարները վթարի վայրում հայտնաբերել են մահացածների մարմինները։ Աղբյուրը նաև նշել է, որ հայտնաբերված մարմինները չեն ճանաչվել. մնացորդները պետք է ուղարկվեն գենետիկական փորձաքննության՝ ինքնությունը պարզելու համար, քանի որ դրանք այրվել են։
ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Տվերի մարզում ավիացիոն վթարի փաստով ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով։
Կարդացեք նաև՝ Պրիգոժինի ինքնաթիռը խոցել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը․ Finance Times