Չեմ կարող մանրամասնել ասել իմ եւ Ալեն Սիմոնյանի զրույցից, որովհետև հարմար չեմ գտնում։ Ես մանրամասներ ասելու իրավունք չունեմ. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Ինքը թող ասի, ինչ ուզում է, թող ասի: Ես որևէ մանրամասն պարոն Սիմոնյանի, ով Ազգային ժողովի նախագահն է և իմ զրույցից կոռեկտ չեմ համարում որևէ բան ասել։
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան այն, որ արեց ինքը իմ գլխին։ Ավելի լավ էլ սպառնար, քան այն, որ ինքը իմ հետ խոսեց այդպես: Չէ, վիրավորական չէ, ո՞ւր է թե վիրավորական լիներ, պատասխան ստանար։ Վատ բան չի ասել, ուղղակի ճնշել է ինձ ուրիշ իմաստով»,- մանրամասնեց Աղազարյանը:
Նա նշեց, որ թիմից իր նկատմամբ ճնշումներ կան: «Թիմից ճնշումներ կան, իմ ընկերները ընկերական ինձ ճնշում են, որոշ ընկերներ։ Մեկը ասում է դիր, մեկը ասում է մի դիր»:
Հարցին՝ իր դեմ կոմպրոմատնե՞ր կան, Աղազարյանը պատասխանեց. «Հեռախոսս առգրավված է, ինչ կոմպրոմատ ասես՝ այնտեղ կա: Իմ հեռախոսը գործը վարող քննիչը ասաց, որ պետք է առգրավենք հեռախոսը, ասացի՝ մի առգրավեք, վերցրեք։ Ինձ հետաքրքիր՝ է՝ այդ իրավունքը ունեն, թե ոչ: Ես կամավոր եմ իմ հեռախոսը տրամադրել քննիչին»: