Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին

11/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սահմանադրությունից դուրս իշխանություն» խորագրի ներքո քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ներկայացրել է իր հերթական հոդվածը.

Վերջին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումները այլևս չեն կարող դիտարկվել որպես զուտ ներեկեղեցական գործընթացներ կամ քաղաքական մեկնաբանությունների առարկա դարձած միջադեպեր։ Գործ ունենք սահմանադրական կարգի խաթարման վտանգավոր դրսևորման հետ, երբ գործադիր իշխանության ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում ինքնուրույն ինստիտուտի լեգիտիմությունն ու նրա կայացրած որոշումների պարտադիր ուժը։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից իրականացվել է եկեղեցու կանոնական ընթացակարգերի շրջանակում։ Դրան հաջորդած արձագանքը Նիկոլ Փաշինյանի կողմից հարցը տեղափոխեց բոլորովին այլ հարթություն՝ ինստիտուցիոնալ հակադրության և իրավական նիհիլիզմի դաշտ։

Երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակավ հայտարարում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կայացված որոշումները «առոչինչ են» և «արժեք չունեն», նա փաստացի դուրս է գալիս իր սահմանադրական լիազորությունների շրջանակից։ Սահմանադրական պետությունում որևէ պաշտոնյա, անկախ իր քաղաքական մանդատից, իրավասու չէ գնահատել կամ չճանաչել այլ ինքնուրույն ինստիտուտի ղեկավար մարմնի օրինականությունը։ Նման հայտարարությամբ գործադիր իշխանությունը իրեն վեր է դնում օրենքից և սահմանադրականությունից:

Այս մոտեցումը ավտորիտար կառավարման դասական դրսևորում է, երբ իշխանությունը չի սահմանափակվում օրենքով, այլ ինքն է որոշում՝ որ իրավական ակտն է ենթակա կատարման, իսկ որը՝ ոչ։ Արդյունքում ինստիտուտները դադարում են գործել որպես ինքնուրույն համակարգեր և վերածվում են քաղաքական նպատակահարմարության գործիքների։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարցն այս համատեքստում երկրորդական է․ առանցքայինը ստեղծված նախադեպն է, ըստ որի քաղաքական իշխանությունն իրեն իրավունք է վերապահում միջամտելու և վերահսկելու ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կառույցների ներքին որոշումները։

Ամենավտանգավոր հետևանքը լեգիտիմության միասնական համակարգի քայքայումն է։ Եթե գործադիր իշխանությունը կարող է հայտարարել, որ Կաթողիկոսի որոշումները առոչինչ են, ապա նույն տրամաբանությամբ այլ սուբյեկտներ կարող են իրենց հերթին չճանաչել կառավարության, դատական համակարգի կամ այլ պետական մարմինների որոշումները։ Այս կերպ ձևավորվում է ընտրովի լեգիտիմության մոդել, որտեղ յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում՝ ում ենթարկվել և ում՝ ոչ։

Պատմական փորձը բազմիցս ցույց է տվել, որ նման իրավիճակները չեն հանգեցնում կայուն կառավարման, այլ ստեղծում են քաոսի, բախումների և ինստիտուցիոնալ փլուզման իրական վտանգ։

Վարչապետի մասնակցությունը պատարագին՝ պաշտոնանկ արված առաջնորդի հետ, նույնպես չի կարող դիտարկվել որպես հավատքի կամ անձնական վերաբերմունքի դրսևորում։ Այն կրում է հստակ քաղաքական սիմվոլիկ բնույթ և ուղերձ է ամբողջ եկեղեցական համակարգին, որ կանոնական կարգը ենթակա է քաղաքական սրբագրման։

Սա պետության և եկեղեցու սահմանազատման սկզբունքի կոպիտ խախտում է և եկեղեցու ներքին պառակտման պետական հովանավորման դրսևորում։

Այսպիսով, Հայաստանում ձևավորվում է վտանգավոր իրավիճակ, որտեղ կանոնական և սահմանադրական կարգերը ստորադասվում են քաղաքական կապրիզին, ինստիտուցիոնալ ինքնուրույնությունը կորցնում է իր պաշտպանվածությունը, իսկ իրավական նորմերը դառնում են հարաբերական և պայմանական։ Սա պետական կառավարման մոդելի խորքային ճգնաժամ է։ Հարցը հանգում է մեկ հիմնարար ընտրության՝ պետությունը կառավարվելու է օրենքո՞վ, թե՞ «բեսպրեդելով»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր իմ կյանքում, ինչպես մեր Տիրոջ այս դրվագում է ասվում, զգուշացում կա՝ «գնում ես, որ քարկոծվե՞ս». Հայր Ռուբեն

Հաջորդ գրառումը

Դաջալը իսլամական ավանդության մեջ նեռն է, որին մերն էլ է կրկնօրինակել. Սրբուհի Ստամբոլցյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հաջորդ գրառումը

Դաջալը իսլամական ավանդության մեջ նեռն է, որին մերն էլ է կրկնօրինակել. Սրբուհի Ստամբոլցյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Մարդ ինչքա՞ն մ կարող է ինքն իրեն նվաստացնել սեփական ժողովրդի առաջ՝ հանուն աթոռի. Օսկանյան

11/05/2026

Ես լսեցի Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել. ուղղակի ահավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական