Հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել կազմակերպված հանցավոր խմբի երկու անդամների. այս մասին տեղեկություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հաղորդվում է, որ այդ անձինք հետախուզվում էին Ինտերպոլի «կարմիր տեղեկագրի» համաձայն:
«Թուրքիան բարձր է գնահատում այս հարցում Հայաստանի համագործակցությունը»,-նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։