Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Եվ իրականում ի՞նչ է նշանակում այս ամենը։ Պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, թող ձեր գործողություններն ավելի բարձր խոսեն, քան հնչում է խոսքը։ Հետաքրքիր է, որ ձեր «խաղաղասեր պատմությունը» շրջանցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման կարևորագույն տարրը՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։
Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հաշտություն հաստատել իր հարևանների հետ, ինչո՞ւ եք ամեն գնով հրաժարվում ձեր սահմանադրության շրջանակներում «Արևմտյան Հայաստան» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» տարածքներից հրաժարվելու գործընթաց սկսելուց։ Կներեք, բայց ձեր փաստարկը չի կարող համարվել Հայաստանի բարի մտադրությունների հաստատում»,- ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։