ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ փորձեց հերքել, թե իր եղբոր՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ու Քպ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի (շիշ բռնող) միջև միջադեպ է եղել։ Նա ասաց, որ խոսակցություն եղել է, բայց միջադեպի չի վերածվել։
Նա պնդեց, որ Կիրանցից ոչ մի տարածք չի հանձնվել Ադրբեջանին։ Լրագրողի հարցին, թե Կիրանցի կամուրջը ձեր հայրենիքը չէ՞։ Պատասխանեց՝ ոչ, իմ հայրենիքը չէ։
Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքն է, գնացեք պահեք. լրագրողների հետ զրույցում Կիրանցի կամուրջը պաշտպանելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց Քպ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:
«Կիրանցի կամուրջը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի տարածքում, որն է ձեր հայրենիքը, դուք հայրենիքի մասին պատկերացում չունեք: Մենք Ադրբեջանին անտառ չենք տվել, սուտ մի խոսեք»,- ասել է նա: