Կարևորը ծառայությունն է, ծառայեմ գամ, ամեն ինչ լավ կլինի․ բանակ գնալուց առաջ՝ իր ուսուցչին հրաժեշտ տալիս, ասել է Վանիկը։
Վանիկի հայոց լեզվի ուսուցչուհի Մարինե Մարտիրոսյանը պատմում է. «Վանիկը շատ հոգատար, ընկերասեր երիտասարդ էր։ Ընտանիքը նրա համար սրբություն էր, իսկ մորն ու տատին ուղղակի պաշտում էր»։
Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 21-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Ախպրաձորի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող Վանիկ Արամի Ղազարյանը:
Վանիկը Վայոց ձորի Գետափ գյուղից էր, ընտանիքում 3 երեխա էին, ավագն ինքն էր։ Ընդունվել էր ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարաման պետական ակադեմիա։
Հայրենիքին պարտքը տալուց հետո պետք է ուսանող դառնար։
Վանիկը 19 տարեկան է։