Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ. ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է. Սաթիկ Սեյրանյան

15/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հանդես է եկել հրապարակմամբ, որի պատճառը իշխանությունների ու նրանց արբանյակների՝ իր մասին զրպարտանքների, սպառնալիքների տարածումն է։ Որպես դրա շարունակություն՝ արշավը շարունակվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և քպ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի՝ Ժուռնալիստների միության գույքը պետությանը վերադարձնելու պահանջով։

Հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ։

Սաթիկ Սեյրանյանը գրել է.

Հարգելի գործընկերներ, ընթերցողներ, ընկերներ,

Շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների, աջակցության, ջերմ խոսքերի համար: Մի ջղայնացեք, իզուր մի նյարդայնացեք, միասին այս 7 տարիների ընթացքում շատ բան ենք տեսել:

Պարզ էր, չէ՞, որ հերթը լրատվամիջոցներինն է ու լրագրողական աշխատանքինը, նույնիսկ ոմանք այդ մասին հստակ հայտարարել էին:

Սրանք գործում են մի կետից ուղղորդմամբ, համակարգված՝ հստակ դերաբաշխմամբ՝ պաշտոնական մակարդակում նախաձեռնելով կեղծ գործընթաց և դա ուղեկցելով սոցիալական ցանցերում սանձարձակ քարոզչական աղմուկով, կամ հակառակը:

Չի հանդուրժվում որևէ այլախոհություն, այլակարծություն: Սրանց համար խոսքի ազատությունը սոսկ տրաֆարետ է, չեն խորշում որևէ բռնաճնշումից՝ օգտագործելով ամենաեղկելի գորիքակազմը, գռեհիկ բառապաշարը, սկսած՝ ընտանիքներ մտնելուց, մասնավոր ու անձնական կյանքի կոպիտ խախտումներ անելուց…

Անկեղծ ասեմ՝ ոչինչ անսպասելի չէր, 7 տարի շարունակ սպառնալիքներ եմ լսում և´ իմ, և´ իմ ղեկավարած կառույցի՝ Հայաստանի ժուռնալիստների միության, և´ իմ ղեկավարած լրատվամիջոցի հասցեին. ամեն ինչ արձանագրված է, այդ թվում՝ անձնական բնույթի սպառնալիքներն ու AI-ով սրանց սարքած կեղծ տեսանյութերը, որոնք տարածում են պատգամավոր դարձած որոշ սուրճ եփողների, կենսագրություն չունեցող փամփլիկ ինչ-որ մականունավորների, էրոտիկ հոլովակների նախկին դերասանների, հորինված օգտատերերի ֆեյք էջերի միջոցով…

Նահատակված հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկով գունավոր հեղափոխություն արած, ստով ու կեղծիքով իշխանություն զավթած, Արցախը հանձնած, 5000-ից ավելի լույս տղաների զոհաբերած, Հայաստանի տարածքներ հանձնած, թալանի ու կոռուպցիայի մեջ խրված, Հայ առաքելական եկեղեցու դեմ գարշելի արշավանք նախաձեռնած, թշնամական օրակարգերով առաջնորդվող այս խմբակից ավելին երբեք չենք սպասել:

Առաջիկայում կորոշեմ՝ իրավական որ ձևաչափով հանդես կգամ. ոչինչ, իհարկե, անպատասխան չի մնալու:

Կեղծիքի և ֆեյքնյուզի, ատելության խոսքի առաջամարտիկներ, նայե՛ք ձեզ հայելու մեջ:

Ձեր «կիրթ և կառուցողական» թուրք գործընկերներին գնացեք հերքեք. մեր հրապարակման մեջ և իրենց հղումն է տեղադրված, և դրան ձեր անդրադարձը:

Հ.Գ.

Լսեք, ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ: Ստուգեք և՛ ինձ, և՛ ինքներդ ձեզ և ձեր շրջապատին, պարզեք՝ ով ում գործակալն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես մնալու եմ այս նույն ուղու վրա՝ մինչև վերջին շունչս. Դավիթ Համբարձումյանի նամակը՝ Նուբարաշեն ՔԿ-ից

Հաջորդ գրառումը

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

Համանման Հոդվածներ

Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեղրիում կատարվելիք «արտահերթ» սահմանազատման հանելուկը. «Սյունյաց երկիր»

19/11/2025
Մամուլի տեսություն

Արշակ Սրբազանին մեղադրում են սպանության, հանցաշխարհի հետ կապի մեջ․ «Հրապարակ»

19/11/2025
Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում առկա է ճգնաժամ, կան բանտարկված հոգեւորականներ. Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը. Ջոել Վելդկամպ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական