Շախմատում ընդունված այս արտահայտությունը՝ «ձիու քայլը», որն օգտագործվում է նաեւ քաղաքագիտության մեջ բոլոր այն պարագաներում, երբ անակնկալ, անսպասելի շարժ է կատարվում որեւէ խաղացողի կողմից, ինչը կտրուկ փոխում է իրադրությունը, որը մինչ այդ համարվում էր, ինչպես օդերեւութաբաններն են ասում, կայուն, հարավից փչող թույլ քամու պայմաններում։
Հանրապետության հիմնադիր նախագահի քայլը, Ամենայն Հայոց Հայրապետի նստավայր՝ Սբ. Էջմիածին գնալու, Հայ եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա բուրվառակիրների շղթայազերծած խժդուժ արշավին ընդդեմ զորակցություն հայտնելու, պաշտպան կանգնելու Հայ եկեղեցուն, որի պատմական առաքելությանը, հոգեւոր, քաղաքական ու մշակութային դերակատարությանը քաջածանոթ մեր հազվագյուտ մասնագետներից է ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նաեւ, Եզնիկ Սրբազանի հետ, Ավետարանի արեւելահայերեն նոր թարգմանության հեղինակը։ Հետեւաբար նա այն մարդը չէր, որ անտարբեր մնար, իր իսկ բնորոշմամբ «ազգակործան պատուհասի» ազգաքանդ շահատակությունների նկատմամբ։
Առաջին նախագահի նախաձեռնությունը անակնկալ էր առաջին հերթին իշխող չուլանի համար, որն իրեն ապահով էր զգում այսպես կոչված տրադիցիոն՝ Ռոբերտ-Սերժ ընդդիմության դիմաց, նաեւ հաշվի առնելով հանգամանքը, որ Լ. Տեր-Պետրոսյան-Գարեգին Բ կաթողիկոս հարաբերությունները երբեք չեն եղել բարեկամական։ Բայց, ինչպես ասել են մեր հոգեւոր հայրերը՝ «հարկ լուծանէ զօրէնս», այսինքն՝ հարկ եղած դեպքում կարելի է շրջանցել օրենքը։ Թեեւ, ավելացնենք, Նիկոլն ու իր ալելուականները վաղուց են բռնաբարել Մայր օրենք Սահմանադրությունը իրենց մանկապղծական քայլերով։
Ահա թե ինչու նրանք, ինչպես ասում են, սվիններով դիմավորեցին հիմնադիր նախագահի նախաձեռնությունը եւ, գլուխները կորցրած՝ մեղադրեցին նրան ընտրություններն առաջինը խարդախելու ամբաստանությամբ, առանց անդրադառնալու, որ փաստորեն ինքնախոստովանություն են անում մեղսակցի հանգամանքով։
Պետք է սպասել նորանոր ամբաստանությունների, օրինակ՝ սիրասեռային տեսակի, որի ախտավարակ սիրահարներն են իրենք իրենց սեռազեղ պարագլխով։
Մի քանի շաբաթ առաջ մեր թերթում գրել եւ զգուշացրել էի, որ անջրպետը լայնանում է գործող իշխանության ու ժողովրդի միջեւ։ Այժմ անջրպետը վերածվել է խորունկ վիհի։ Եվ հիմնադիր նախագահի «ձիու քայլը» եւս առավել ընդգծեց դա։
Ժողովրդի հոգսերից, նրան հոգեւոր ու կրթական արմատներից կտրվածությունը անհեթեթ է դարձննում այդ եւ նման որեւէ իշխանության գոյությունը։ Ժամանակն է հեռանալու։ Քանզի նույն իշխանության գոյատեւումը միայն նոր աղետներ կբերի մեր ժողովրդին ու մեր պետությանը։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ