Թուրք ճարտարապետ Մեհմեդ Չոշքունին Թուրքիայի իրավապահներն այսօր ձերբակալել են օդանավակայանում՝ Մոնտենեգրո մեկնելիս։ Նա նպատակ է ունեցել փախչել Թուրքիայից՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

Մեհմեդ Չոշքունին է կառուցել Թուրքիայի «Ռենեսանս» բնակելի համալիրը, որը երկրաշրժից ամբողջովին ավերվել է։ Համալիրը կազմված է թանկարժեք, էլիտար համարվող բազմաբնակարան շենքերից։