Մենք կործանիչ, հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել, զրո է եղել. ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Պարզ հարց է առաջանում՝ այդ դեպքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ինչի՞ հիման վրա էր հայտարարում, թե Արցախի օդը պաշտպանված է
«Հայաստանի ԶՈւ վիճակը, մինչ պատերազմը, գնահատվում էր բավարար, ՀՀ-ի և Արցախի Հանրապետոթյան ժողովրդի անվտանգության ապահովման առումով ԶՈՒ-երը պաշտպանական մարտ վարելու առումով պատրաստ էին իրենց 2-3 անգամ գերազանցող ուժերին դիմակայելու։
2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ Պաշտպանության նախարարի պաշտոնը, իմ գնահատականն էր, որ մենք կարող էինք դիմակայել ադրբեջանական ագրեսիային, ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքը։ Կարող էինք անել դա»,- հայտարարեց Դավիթ Տոնոյանը։
Զորահավաքային ռեսուրսների ներգրավման մոտեցումը որդեգրված էր դեռ Սովետական Միության ժամանակներից։ Պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդպիսի զորահավաքային մոտեցում ՀՀ-ն ի վիճակի չէ անել, այդ պատ-առով էլ պատերազմի ժամանակ պահեստազորի ակտիվ ռեզերվի գաղափարն է առաջ մղվել։
ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 3-րդ օրը՝ ԱԽ նիստի ժամանակ, զեկուցել է, որ Հայկական ԶՈՒ-ը ունակ չեն դիմակայել թշնամուն, և պետք է քաղաքական ճանապարհով պատերազմը կանգնեցնել։
«Կարող եմ շատ զգույշ պատասխանել այդ հարցին, քանի որ դատական պորցեսներով եմ անցնում։
Այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցն ինձ, թե ոչ, ես պարտավոր էի այն ներկայացնել վարչապետին, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար 3-րդ կողմի ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր։ 3-րդ կողմը Թուրքիան է։ Այդ դերը նա իրականացնում էր ոչ թե ՀՀ սահմանի կամ Նախիջևանի ուղղությամբ, այլ «ձիու քայլով»՝ Արցախում։ Այն, որ Թուրքիայի ԶՈՒ-երն անմիջապես կարող են հայտնվել Արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ-ի վրա՝ իրականացնելով թռիչքներ, մենք չէինք հաշվարկել»,- ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Թե ինչու հնարավոր պատերազմին Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը ՊՆ-ը հաշվի չի առել, Դավիթ Տոնոյանն ասաց, որ հաշվի են առել մեր ռազմավարական դաշնակցի առկայությունը և այն դաշինքի գոյությունը, որում ընդգրկված է եղել Հայաստանը։