Միջազգային հանրությունը որքան հաճախ է խոսում ԼՂ հարցի մասին, այնքան Նիկոլ Փաշինյանի մոտ թեման սրանում է։ Միջազգային հարթակներից եղել են բազմաթիվ հայտարություններ առ այն, որ ԼՂ ժողովուրդն իրավունքն ունի իր տուն վերադառնալու, նրա իրավունքները պետք է հարգվեն միջազգային կոնվենցիաներով։ Այս ամենը Փաշինյանին խանգարում է, որպեսզին նա հարցը վերջնակապաես փակի. ֆեյսբուքյան հերթական տեսաուղերձում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Փաշինյանը երեք նախագահներին բանավեճի է հրավիրել։ Նախագահները մերժել են։
«Ես 1992 թվականից ԼՂ-ի հարցերով բանակցային գործընթացներում եմ եղել, հասցրել եմ 2008-ին ստանալ Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, երբ համանախագահող երկրներն ասել են՝ ԼՂ ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը։ Սա մեծ ձեռքբերում էր։ Ես բոլոր փաստաթղթերի բովանդակությունը տառ առ տառ գիտեմ, տիրապետում եմ ամբողջ գործընթացին: Ես Փաշինյանին թույլ չեմ տալու, որ նա շարունակի խաբել մեր ժողովրդին, թույլ չեմ տալու՝ հանուն Եառաբլուրում հանգչող մեր տղաների»,-ասաց Օսկանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում