Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողանը՝ վերստին «Զանգեզուրի» միջանցքի մասին

02/08/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 31-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այցելեց Անկարա: Նրան այնտեղ թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ Թուրքիայի նախագահականի հաղորդակցությունների նախարարության հաղորդագրության՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացմանն առնչվող խնդիրներ, հավանաբար նաև Լաչինի միջանցքի,  Արցախի  շրջափակումը։

 Ֆիդանն այդ հարցին անդրադարձել և թուրքական մամուլի վկայությամբ՝ ասել է. «Ինչպես հայտնի է,  Լաչինն ադրբեջանական տարածք է: Հետևաբար, Ադրբեջանն այնտեղ կգործադրի այն բոլոր միջոցներն, ինչն անհրաժեշտ է համարում: Ելնելով իրավիճակից՝ ճիշտ չենք համարում Ադրբեջանին հասցեգրված քննադատությունները»:

Այնուհետև Ֆիդանը շարունակել է. «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ բոլոր քայլերը: Մենք սպասում ենք, որ հնարավորինս շուտ ստորագրվի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպիսով, միանգամայն կնորմալանան Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ, և Հարավային Կովկասում կսկզբնավորվի Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան կենտրոնով  տնտեսական կայունության և բարգավաճման մի գործընթաց, որից կօգտվեն նաև տարածաշրջանի մյուս պատությունները»:

Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկատվությունը ներկայացրել են «Ֆիդանն ու Բլինքենը հակադիր դիրքերում են Լաչինի միջանցքի առնչությամբ» վերնագրով, որոնցից հավանաբար արտատպել են Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերն ու պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը:

 Համենայն դեպս, Ֆիդան-Բայրամով հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարին ընդունել է Էրդողանը: «Ակօսն» այդ ընդունելությունը օգոստոսի մեկին ներկայացնում է «Էրդողանը վերստին օրակարգ բերեց Լաչինի միջանցքը» խորագրով: Բայրամովի հետ հանդիպմանը Էրդողանը ևս անդրադարձել է Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին, «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումն ու հաշտության համապարփակ պայմանագրի ստորագրումը համարել այս երկու երկրների միջև այդ հարաբերությունների  կարգավորման անհրաժեշտ նախապայմանը:

«Ակօս»-ը միաժամանակ նշում է, թե Հայաստանի կառավարությունը դեմ է միջանցքի բացմանը և ընդգծում, որ դա նշված չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ: Շաբաթաթերթը միաժամանակ ընդգծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դեմ է նաև Իրանը:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վեշ մի պեն չկա, վեր օտինք

Հաջորդ գրառումը

Ռաշիդ Բեգլարյանը շրջանցել է ադրբեջանական անցակետը և առևանգվել ադրբեջանցիների կողմից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բագրատ Սրբազանը «պատիժը» կշարունակի կրել՝ ենթարկվելով տնային կալանքի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանի կողմից գործադրվող տնտեսական ճնշումների պարագայում Եվրոպան կաջակցի Հայաստանին. Մարտա Կոս

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Քայքայել Հայաստան-Սփյուռք կապը, վերածել այն քինախնդիր միջավայրի, զուգահեռ ձեւավորել «ադրբեջանական սփյուռքի» մեխանիզմներ. Հակոբ Բադալյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր Արթուր Օսիպյանի հացադուլի 17-րդ օրն է. նա պահվում է անմարդկային պայմաններում. իրավապաշտպան

04/06/2026
Հաջորդ գրառումը

Ռաշիդ Բեգլարյանը շրջանցել է ադրբեջանական անցակետը և առևանգվել ադրբեջանցիների կողմից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական