Հիմա քեզ տհաճ է, որ ուրիշ թատրոնների կոլեգաներդ նույնիսկ հանրային կես բառ չեն արտաբերի: Այդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ դու իմանաս նրանց գինը, նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ…
Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից, եթե տեղը պետք լինի մեկ ուրիշին… Կամ տարածքը` «Գոյի» դեպքում…
Չտխրես, երբ հասկանաս, որ հաջակցություն քեզ՝ թատրոնից դուրս է եկել ընդամենը 3-4 հոգի:
Նրբանկատ եղիր. թատրոնի դերասանները իրենց մասնագիտականով ուրիշ գործ չեն գտնի որևէ այլ թատրոնում:
Դու գիտես, որ Մհեր Մկրտչյանի թատրոնի՝ ինձ լքած դերասանները արդեն պետք չեն նույնիսկ «նոր» Մհեր Մկրտչյան թատրոնին: Ասա, որ արդար է, Էմին…
Գրում են, որ քո փոխարեն, քպ-ի ավագանու անդամ են բերում: Շատ լավ որոշում է Ավինյանի կողմից. ողջունում եմ…
Հ.Գ. Իսկ գուցե ճիշտ էի ես, որ չեմ կզել։ Օրը հո գալու է։
Մհեր Մկրտչյան, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին ղեկավար





