Սամվել Կարապետյանի կալանքը հերթական անգամ երկարաձգվեց 2 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարացնելու՝ 12 ժամ տևած քննությանը զուգահեռ՝ դատարանի բակում բողոքի ակցիա էր իրականացվում։
Նշենք, որ մինչ ընթանում էր կալանքի միջնորդության քննությունը, իշխանական լրատվամիջոց «Հայկական ժամանակն» արդեն հրապարակել էր «վերդիկտը», թե Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Այսինքն՝ իշխանական խմբագրությունում նախապես որոշվել էր, որ Սամվել Կարապետյանի կալանաքն անպայման երկարացվելու է, ու Հակակոռուպցիոն դատարանն այն իսկապես երկարացեց 2 ամսով։





