Չորեքշաբթի, Նոյեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ 874թ. իշխանուհի Մարիամը Սևանա կղզում կառուցում էր երկու եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում

11/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քանի որ շատերն են հարցնում, թե ի՞նչ է նշանակում Սևանա լճի թյուրքական Gökçä շատ ուշ հայտնված անվանումն, ապա ասեմ, որ այն թարգմանաբար պարզապես նշանակում է «Կապտավուն»՝ կազմված լինելով թյուրք. gök «երկինք; կապույտ» բառից և -çä «-ավուն» ածանցից։

Ժամանակակից ադրբեջաներենում թյուրք. gök բառի բառավերջի -k-ն քմայնացման արդյունքում ամբողջապես փոխվել է -y-ի, ուստի ունենք ադրբ. Göyçə տարբերակը։

Բավականին ուշ՝ հավանաբար Երևանի խանության ժամանակաշրջանում կամ միգուցե դրանից փոքր-ինչ առաջ հայտնված այս անվանումը մտնել է նաև այդ կազմավորման պաշտոնական փաստաթղթեր, իսկ հետագայում՝ Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրությանն անցնելիս սպրդել նաև ցարական վարչակազմի պաշտոնական գրագրություն և քարտեզներ։

Ուշագրավ է, սակայն, որ նույն այդ 19-20-րդ դարասկզբի քարտեզներում զուգահեռաբար կիրառվում է լճի անվան Севангъ տարբերակը, որը հայերեն Սևան (սկզբնապես միայն կղզու անվանումը, քանի որ լիճն առավելապես հայտնի էր հինավուրց հայկական Գեղամա կամ Գեղարքունյաց ծով անվանումով) անվանման պարսկերենի և թուրքերենի հիմքի վրա ժողովրդական ստուգաբանության արդյունքում աղճատման հետևանք է՝ բաղկացած պրսկ. سه [se] «երեք» և թյուրք. vəng «վանք, եկեղեցի» բառերից, որտեղ վերջինը փոխառված է հայերենից և մինչև հիմա էլ՝ կենդանի ադրբեջաներենում։

Բանն այն է, որ Սևանի՝ այն ժամանակ կղզում ներկայիս երկու եկեղեցուց բացի, կանգուն է եղել ևս մեկը՝ Սբ. Աստվածածինը, որը 19-րդ դարավերջին փլուզվել է, ուստի պատահական չէ, որ հինավուրց հայկական Սևան տեղանունը պարսկերենի և թուրքերենի հիման վրա «ստուգաբանվել է»՝ որպես «Երեք վանք, Եռավանք»։

Ի դեպ, երբ 874թ. Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կին Մարիամը Սևանա կղզում կառուցում էր երկու եկեղեցիները, ներկայիս ադրբեջանցիների նախնիները Կենտրոնական Ասիայի արևելյան հատվածի ինչ-որ տափաստաններում սեփական հոտերն էին արածեցնում։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քահանայի կանոնական կարգավիճակի դերը Սուրբ պատարագի վավերության մեջ. Տեր Հեթում քահանա

Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բանակցային փաստաթղթերի տերը միայն մենք չենք, կհրապարակեմ, երբ Մինսկի խումբը կլուծարվի. Փաշինյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես պատարագի եմ գնում, ոչ թե հանրահավաքի. գնալու եմ Մայր Աթոռ, երբ որ բավարար չափով մաքրված կզգամ ինձ. Փաշինյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական