Եվրամիությունը միջամտում է Ղարաբաղում բնակվող հայերի Ադրբեջանին վերաինտեգրման գործընթացին. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հայտարարությունը։
Նշվում է, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոյի ելույթը՝ կապված «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների» (չակերտները՝ Azg.am-ի)՝ Հայաստան ներգաղթի հետ, նրանց անձնական որոշումների հիման վրա Բաքուն դիտարկում է որպես միջամտություն Ադրբեջանի վերաինտեգրման գործընթացին։