Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատարանը կիրառեց տնային կալանք՝ գրավի դիմաց

19/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, և դատավորներ Սևակ Համբարձումյանի և  Մակար Կիրակոսյանի մասնակցությամբ, քննվում է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում Մոսկվայից ժամանած ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես կալանավորվեց: Մինչ այդ, նրա նկատմամբ Առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը մեղադրական ակտ էր կայացրել 2018թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթով, իբր 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:

Դավիթ Համբարձումյանի պաշտպանները պնդում են՝ Ժորա Չիչոյանի մաքսիմալ ծանր դատական ակտը կայացվել է մի նպատակով՝ համայնքապետին մեկուսացնելու համար, քանի որ մի քանի ամիս պակաս պատժաչափի պարագայում վերջինիս վերաբերյալ կալանք չէր կարող կիրառվել:

Նախորդ դատական նիստը հետաձգվել էր , քանի որ դատախազ Հայկ Ավետյանը նոր էր ներգրավվել վարույթին և չէր հասցրել ծանոթանալ գործին։ Մեղադրողն այսօր ասաց՝ ծանոթացել է գործին։

Նիստին ներկայացել էին բոլոր մեղադրյալները։ Երբ Դավիթ Համբարձումյանը նշում էր իր պաշտպանների անունները, դահլիճում ներկա քաղաքացիներին արձագանքեցին` և մենք։ Դատավորը նկատողություն արեց։ Ավելի ուշ դատավոր Հարություն Պետրոսյանը տեղեկացրեց, որ Արարատի մարզում պաշտոնավարման տարիներին երկու անգամ գործի բերումով հեռախոսազրույց է ունեցել Համբարձումյանի հետ, ինչը նրան սակայն չի խոչընդոտի համակողմանի արդարադատություն իրականացնել:Նիստը նախագահող Հարություն Պետրոսյանը ընթերցեց Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ ներկայացված վերաքննիչ բողոքը, որով պաշտպանական կողմը պահանջում է հռչակել Դավիթ Համբարձումյանի անմեղությունն ու անհապաղ ազատ արձակել կալանքից:

Պաշտպան Գայանե Պապոյանն իր խոսքում ներկայացրեց իրենց դիրքորոշումը վերաքննիչ բողոքի վերաբերյալ:

Հաջորդիվ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Ավետյանը, ով խնդիր տեսավ այն հանգամանքի հետ, որ յուրաքանչյուր անգամ, երբ Դավիթ Համբարձումյանը մեկնել է երկրից, դրա մասին դատարանին տեղյակ չի պահել, թեպետ դրա պարտավորությունն ըստ էության չի ունեցել: Եվ նշեց՝ առարկում է Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը:

Դատավորի դիտարկմանը, թե Դավիթ Համբարձումյանը վերադարձել է, հետևաբար թաքնվելու ռիսկ չկա, վերջինս պատասխանեց՝ դա չի նշանակում, որ երկրի ներսում չի կարող թաքնվել:

Պաշտպանները հակադարձեցին՝ Դավիթ Համբարձումյանը ո՛չ պատժից, ո՛չ կալանքից չի վախենում. Դրա համար էլ վերադարձել է: Միջնորդությունը պնդեց նաև պաշտպան Վահե Ավետյանը, ինչից հետո հենց դատական նիստերի դահլիճում դատարանի կազմը անցավ խորհրդակցության, ապա հայտարարեց՝ հեռանում է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի կես ժամից:

Վերադառնալով՝ դատարանը որոշեց Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառել տնային կալանք, գրավ ու բացակայելու արգելք:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ մեկնաբանի, չեմ ուզում մեկնաբանել. Ալեն Սիմոնյանը՝ փետրվարի 1-ից հայ-թուրքական սահմանի բացման մասին

Հաջորդ գրառումը

Կաշшռք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Կաշшռք ստանալու պահին ձերբակալվել են ՊԵԿ–ի 2 գլխավոր օպերլիազորներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական