Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գողացել են Շուշանիկ Կուրղինյանի մահարձանի բրոնզե կիսանդրին. Lragir.am

03/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Տեր ունեցողին տերն է տարել, անտերին`գելը»:

(ժողովրդական)

Երեկ, հերթական անգամ Կոմիտասի անվան զբոսայգի այցելելիս, մոտենալով զբոսայգու կենտրոնական մասում թաղված բանաստեղծուհի Շուշանիկ  Կուրղինյանի գերեզմանին` ցնցվեցի ու ապշահար եղա: Նրա մահարձանի բրոնզյա կիսանդրին չկար: Հերթական առևանգումը:

Չնայած լրատվությանը կանոնավոր հետևում եմ (հատկապես` հուշարձաններին վերաբերող հարցերին), տեսածս ինձ համար անակնկալ էր: Չգիտեմ` այս հերթական գողությունը վերջին մեկ տարվա ընթացքում եր՞բ է կատարվել, եղե՞լ են այդ առիթով հրապարակումներ, թե ոչ:Այս հարցերով վերջին երեսուն տարիներին այնքան շատ է գրվել ու խոսվել, նոր բան չեմ կարող ասել … Միայն մեկ բառ «ա ն պ ա տ ժ ե լ ի ո ւ թ յ ո ւ ն»:  Պետք է խստագույնս պատժել և գողացող վանդալներին և նրանց գործընկերներին` քանդակները որպես գունավոր մետաղի ջարդոն ընդունողներին։

* * *Ուզում եմ ընթերցողին նույնությամբ ներկայացնել իմ «Երևանի արձանները» եռալեզու լազերային սկավառակի 2-րդ հատորից «Շուշանիկ Կուրղինյան» պարագրաֆը;ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ (1876 -1927)ԲանաստեղծուհիԲանաստեղծություններն ու արձակ գործերը նվիրված են սոցիալական անարդարության և բռնության դեմ պայքարին, սոցիալիստական հեղափոխությանը («Ետ տար քո խաչը», «Բանվորները», «Հանգցրեք ջահերը»), կնոջ իրավունքների պաշտպանությանը («Գեղջկուհու մորմոքը», «Արծվի սերը», «Որպես քնքուշ մայիսյան վարդ… »): Լույս է ընծայել «Արշալույսի ղողանջներ» (1907 թ.) ժողովածուն: Գրել է նաև պիեսներ:

Շուշանիկ  Կուրղինյանի մահարձանը դրվել է 1952 թ., նյութը` բրոնզ, գրանիտ է, բարձրությունը` 3 մ: Քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան (հեղինակը հայտնի «Ղարաբաղցիները» կամ «Պապիկ, տատիկը»), ճարտարապետ` Ջիմ Թորոսյան:

Ընթերցողին տեղեկացնեմ, որ մայրաքաղաքի զբոսայգիներում երեք մահարձան կար։ Բացի Շուշանիկ Կուրղինյանից նաև գնդապետ, դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի (1899 -1942) մահարձանը Մանկական այգում (քանդակագործ`Արա Հարությունյան, ճարտարապետ` Ս. Ներսիսյան) և  Լիպարիտ Մխչյանի բազալտե մահարձանը Երևանի 26 կոմիսարների անվան զբոսայգում (այժմ՝ Անգլիական այգի)։ Արձանի հեղինակն ինձ անհայտ է, քանի որ Երևանի հուշարձանների նոր ցանկում չի ընդգրկվել, հավանաբար 1920 թ․ Հայաստանում քաղաքացիական պատերազմին նրա մասնակցելու պատճառով: Զոհվել է 1921 թվականի փետրվարյան ապստամբության ժամանակ)։ Նրան է նվիրված Եղիշե Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բանաստեղծությունը։

Արտյուշ Խանջյան– լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն», «Երևանի արձանները», «Հին ու նոր Երևան», «Երևանի եկեղեցիները» և այլ գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենացածր վարկանիշով դատավորներն են քննում Ավետիք Չալաբյանի գործը

Հաջորդ գրառումը

Փաշինյանի հետևից էշով Երևան եկած Սևադա Ղուկասյանը  2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը. Պույա Հոսեյնի

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի հետևից էշով Երևան եկած Սևադա Ղուկասյանը  2,5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական