Բորիս Ավագյանի դին ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել. հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Իշխանություն» լրատվականին հայտնել են, որ օրեր առաջ Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում առեղծվածային մահով մահացած Բորիս Ավագյանի դին:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել հապճեպ, աճյունը Հայաստան տեղափոխելուց առնվազն երկու օր անց: Նշենք, որ ողբերգությունից ժամեր առաջ Ավագյանը տեսանյութ էր ուղարկել «Իշխանությանը» և հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում, խնդրում էր իրեն արտահանձնել Հայաստան։
Արդյո՞ք Ավագյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Հայաստանի իրավապահները համապատասխան դատաբժշկական փորձաքննությունն իրականացնել:
Պարզվում է՝ նախկին պաշտոնյայի մահը Հայաստանի քննչական կոմիտեն որակել է ինքնասպանություն և քրեական վարույթ նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)»,-ասաց մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նա նաև հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը թերևս սպասելի է՝ որակելու են ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ Ավագյանի պաշտպանը չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանությանը: