Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան այն համոզմանն է, որ Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անտեսումը մի բանի մասին է վկայում՝ Բաքուն ասես անպատժելիության երաշխիք ունի։
«Իսկ դա պայմանավորված է նրանով, որ եթե հավաքական Արևմուտքն Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց չի սահմանում, նավթագազային սեկտորի վաճառքը չի կանգնեցվում ու նրա հետ համգործակցությունից չի հրաժարվում, ապա էլ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը պատժվի»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է Էլիբեգովան։
Խոսելով Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու՝ ադրբեջանական կողմի հրավերի մասին՝ մեր զրուցակիցը կարծում է, որ մեր հարևաններն այդպիսով ցանկանում են արցախցիների վրա հոգեբանական ճնշում գործադրել․ «Այսինքն՝ ցույց տալ, թե արցախահայությանն, այսպես ասած, հպատակեցնելու գործընթաց են սկսել։ Արցախյան կողմը, բնականաբար, հանդիպման այդ ձևաչափից հրաժարվել է»։
Սևակ Վարդումյան