«30 տարվա ընթացքում Հայաստանը խախտել է Ադրբեջանի մաքսային ռեժիմը, մաքսատուրքեր կիրառել իր կողմից ներմուծվող ապրանքների վրա, որով հսկայական միջոցներ է վաստակել և մեծ վնաս հասցրել Ադրբեջանի բյուջեին՝ ապահովելով այդ ապրանքների ներկրումը ադրբեջանական տարածք։
Դա նույնպես պետք է առանձին դիտարկել։ Սա փոխհատուցման այլ թեմա է, որը հայկական կողմը պետք է վճարի Ադրբեջանին։ Կարծում ենք, որ դա հարց է, որը նույնպես կլուծվի առանձին իրավական հարթություններում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա Հայաստանի առաջ նոր պահանջներ է դրել՝ մինչև հիմա Արցախ ներմուծած ապրանքների մաքսազերծման գուրմարները փոխհատուցել։
Ինչպես հասկանում ենք, Բաքուն, Արցախը համարելով Ադրբեջանի տարածք, Հայաստանից պահանջում է 30 տարի այնտեղ ներմուծած ու մաքսազերծած գումարը «վերադարձնել» իրեն։