Կիրակի, Փետրվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաքուն իր պլան մինիմումն ստացել է, և կախված նրանից՝ ինչ կառաջարկի ԱՄՆ-ն Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի հարցը կարող է լուծվել. քաղաքագետ

05/02/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարություններն իրականացնում էր ոչ թե արդարության կամ բուն դատավարական, այլ զուտ քաղաքականա նպատակներով։ Դրանք հստակ ուղերձներ ունեին՝ առաջին հերթին ադրբեջանական հասարակության մոտ ամրապնդել իշխանության դիրքերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։

«Հաջորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին և այն անձանց կամ խմբերին, որոնք երբևէ հանձն կառնեն ադրբեջանական իշխանությունների դեմ ազգային շահերի դրոշակ բարձրացնել։

Հաջորդը՝ դատավարությունները տեղավորվում էին արմենոֆոբիայի քաղաքականության մեջ։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից ադրբեջանական հասարակության ինքնության հիմնասյուներից մեկը հայատյացությունն է, և սա այն հանգամանքն է, որն ադրբեջանական հասարակությանը համախմբում է պետության և իշխող էլիտաների շուրջ։

Մյուսը, բնականաբար, ուղղված էր հայ հասարակությանը՝ նրանց, ովքեր երբևէ հանձն կառնեն հանդես գալ ազգային խնդիրների պաշտպանության դիրքերից։ Բնականաբար, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ցմահ ազատազրկման դատավճիռները հրապարակային և ցուցադրական պատիժ էին հայ մարդու, հայկական ինքնության նկատմամբ. ներկայացնել հայկական ինքնությունը որպես ահաբեկչական, մարդկության իրավունքների դեմ ուղղված ինքնություն, որպես հասարակությունների միջև թշնամանքի տարածման ինքնություն։

Սրանք այն ուղերձներն են, որոնք ադրբեջանական իշխանությունները փորձում են ուղղել, արդարացնել իրենց կողմից իրականացված էթնիկ զտումների, հակահայ քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հանգամանքին, որ հայ գերիներին Բաքուն ցմահ ազատազրկման է դատապարտել Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից և վերջիններիս՝ «Զայեդ» մրցանակի արժանանալուց բառացիորեն մեկ օր հետո, Արա Պողոսյանը նկատեց՝ այն բացառապես քաղաքական նպատակադրում ունի և հիմնված չէ հումանիստական արժեքների վրա։
«Ակնհայտ է, որ գոնե այս տարածաշրջանում ուժի իրավունքը հաղթել է, և ես սա սիմվոլիկ առումով կներկայացնեի որպես միջազգային հարաբերություններում ուժի իրավունքի ամրագրում։ Այս մրցանակաբաշխությունն, ըստ էության, լեգալիզացրեց և լեգիտիմացրեց ուժի իրավունքի կիրառման իրավունքը, և այսուհետ յուրաքանչյուր հասարակություն կարող է վստահ լինել՝ այն պահին, երբ ի վիճակի կլինի ուժով խնդիր լուծել, կարող է այդ խնդիրը լուծել։ Որովհետև վերջնարդյունքում իր հետ հաշվի են նստելու, իր ձեռքը սեղմելու են»,- ասաց մեր զրուցակիցը։

Արա Պողոսյանը շեշտեց՝ Հայաստանի և Ադրբեջանի օրինակը շատ հստակ է՝ ուժի իրավունքը հաղթեց մարդու հիմնարար իրավունքներին և մնացած բոլոր հիմնարար միջազգային իրավունքներին։

Անդրադառնալով փաստին, որ բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը, նամակ են հղել Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահ  Ջեյ Դի Վենսին՝  կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը, քաղաքագետը նկատեց՝ այժմ կարող են էական փոփոխություններ գրանցվել։

«Որովհետև Ադրբեջանը հղել է բոլոր այն ուղերձները, որ ցանկանում էր հղել դատավարությունների և հնարածին դատավճիռներ կայացնելու միջոցով։ Ադրբեջանն ունի կայացված դատական ակտեր, և հիմա մեր ռազմագերիների՝ Ադրբեջանում գտնվելը լայն առումով այլևս քաղաքական շահարկման խնդիր է։ Բաքուն իր պլան մինիմումն արդեն ստացել է։ Այսինքն՝ կա իրատեսական հայացք, որ հիմա կարող է որևէ բան լուծվել և կախված նրանից՝ Միացյալ Նահանգներն ինչ կառաջարկեն Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի հարցը կարող է լուծվել»,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանն այսօր դատապարտեց ցմահ ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։

ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Մյուս երեք գերիներից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի պատասխան Փաշինյանի մատուցած ծառայությունների՝ Ալիևը շարունակում է հնարավորինս ոտնահարել հայ ժողովրդի արժանապատվությունը. Տաթևիկ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ու նրա թիմը՝ օտարի դրածո և ծառա են. Արմեն Այվազյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռը կոչ է անում անհապաղ վերանայել Հայոց Հայրապետի, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների և քարտուղարի նկատմամբ կայացված ապօրինի որոշումները

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Համաշխարհային կարգի խայտառակություն․ խարան բոլորի ճակատին և հոգուն․ Հայր Ասողիկ

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ

14/02/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական